Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ Դատական նիստի կայացման վայրի և ժամանակի վերաբերյալ ԹԻՎ ԱՎԴ1/0235/02/23 քաղաքացիական գործով

12.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդված

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Դատական նիստի կայացման վայրի և ժամանակի վերաբերյալ

ԹԻՎ ԱՎԴ1/0235/02/23 քաղաքացիական գործով
Պատասխանող` Մամիկոն Ասլանի Ղազարյանին,
/ՀՀ, Արարատի մարզ, գ․ Այգավան, Հաղթանակի փ․ 8/
Նունուֆար Հմայակի Ղազարյանին,
/ՀՀ, Արարատի մարզ, գ․ Այգավան, Հաղթանակի փ․ 6/
երրորդ անձինք՝ Նաիրա Մամիկոնի Ղազարյանին,
/ՀՀ, Արարատի մարզ, ք․ Արարատ, գ․ Սուրենավան, Սպանդարյան փ․ 12/
Հայկանուշ Մամիկոնի Ղազարյանին,
/ՀՀ, Արարատի մարզ, ք․ Վեդի, Տափերական, Խորհրդային փող․ 5/
Արամ Մամիկոնի Ղազարյանին,
/ՀՀ, Արարատի մարզ, գ․ Այգավան, Ս․ Հովհաննիսյան փ․ 2/


ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության ներկայացուցիչ Դերենիկ Գյոզալյանի ընդդեմ Մամիկոն Ասլանի Ղազարյանի, Նունուֆար Հմայակի Ղազարյանի՝ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք Նաիրա Մամիկոնի Ղազարյանի, Հայկանուշ Մամիկոնի Ղազարյանի, Արամ Մամիկոնի Ղազարյանի՝ ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին թիվ ԱՎԴ1/0235/02/23 քաղաքացիական գործը։
Նշվածից ելնելով հայտնվում է, որ 14․05․2024թ․ ժամը 10։30-ին հրավիրված նախնական դատական նիստը տեղի կունենա դատարանի Մասիս քաղաքի նստավայրում (հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, քաղաք Մասիս Հերացու 26/31, E-mail: masis@court.am, հեռ. 0236-4-52-51):
Անհրաժեշտ է նախնական դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և/ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը նշանակված դատական նիստին, ով պետք է ներկայանա դատարան անձը հաստատող փաստաթղթով, համապատասխան լիազորագրով (փաստաբանական արտոնագրով)։
Միաժամանակ պարզաբանվում է, որ՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն 1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, քաղաք Մասիս Հերացու 26/31

Հեռ..` +37423645251

Էլ. փոստ`