Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/52758/02/22 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

14.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Թիվ ԵԴ/52758/02/22 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

Էրիկ Արմենի Վարդանյանին
(ք. Երևան, Կենտրոն, Թումանյան փողոց 11ա շենք բն. 13)
Թիվ ԵԴ/52758/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Էրիկ Արմենի Վարդանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 20.02.2023 թվականի վճռի դեմ «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի ( դատավոր Գ. Խաչատրյան) 30.11.2023 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ, իսկ 31.01.2024 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է:
Տեղեկացնում ենք Ձեզ, որ վերաքննիչ վարույթի դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ օրենքով սահմանված կարգով:





Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի փողոց 23

Հեռ..` (+37410) 49-48-11 /316/

Էլ. փոստ`