Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԿԴ/0034/02/12 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում դատական նիստի վերաբերյալ

07.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 5-րդ մաս

ԿԴ/0034/02/12 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում դատական նիստի վերաբերյալ


Աիդա Հակոբյանին
/ ՀՀ ք. Երևան, 16 թղմ., Սեբաստիա, 22-1, 15 բն. /

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Անտոնյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Ներսես Մառլենի Հակոբյանի, Ջոնիկ Տիգրանի Հակոբյանի ընդդեմ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքային համայնքի, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Հրազդանի տարածքային ստորաբաժանման, Աիդա Հակոբյանի, Տիգրան Հակոբյանի, Ստեփան Հայրապետյանի, Նելլի Հալաջյանի` Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի տնտեսության 25.11.1970 թվականի և 25.07.1985 թվականի գույքաթերթերից 29.06.2006 թվականի քաղվածքը և անշարժ գույքի կադաստրի Հրազդանի տարածքային ստորաբաժանման անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական միասնական 4-4 մատյանի 142 համարի տակ Աիդա և Տիգրան Հակոբյանների անվամբ սեփականության իրավունքի գրանցման գրառումը մասնակի` 180 քմ ընդհանուր օգտագործման տարածքի` ճանապարհի մասով անվավեր ճանաչելու, Աիդա և Տիգրան Հակոբյանների և Ստեփան Հայրապետյանի միջև 24.07.2007 թվականի առուվաճառքի պայմանագիրը և նշված պայմանագրի հիման վրա Ստեփան Հայրապետյանի անվամբ անշարժ գույքի կադաստրի Հրազդանի տարածքային ստորաբաժանման անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական միասնական 4-4 մատյանի 142 համարի տակ սեփականության իրավունքի գրանցումը մասնակի` ճանապարհի մասով անվավեր ճանաչելու, Ստեփան Հայրապետյանի և Նելլի Հալաջյանի միջև 09.01.2009 թվականի առուվաճառքի պայմանագիրը և նշված պայմանագրի հիման վրա Նելլի Հալաջյանի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական միասնական 4-4 մատյանի 142 համարի տակ սեփականության իրավունքի գրանցման գրառումը մասնակի` 180 քմ ընդհանուր օգտագործման տարածքի` ճանապարհի մասով, անվավեր ճանաչելու և որպես հետևանք, այդ տարածքի վրա կառուցված ինքնակամ շինությունը և պարիսպը քանդելու, ընդհանուր օգտագործման տարածքի սահմանները 25.07.1985 թվականին տրված տեխնիկական անձնագրին համապատասխանեցնելու պահանջների մասին:
Դուք հրավիրվում եք ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան սույն քաղաքացիական գործով, որպես պատասխանող:
Դատական նիստը նշանակվել է 2024թ. հունիսի 12-ին, ժամը` 12:00-ին:
Ներկայանալու վայրը` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, հասցեն` ք. Եղվարդ, Չարենցի 29, 1-ին հարկ, թիվ 2 դատական նիստերի դահլիճ/:
Խնդրվում է նշված օրը և ժամին դատական նիստին որպես պատասխանող ապահովել Ձեր մասնակցությունը:
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:

Ծանոթություն.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Դատավորի գործավար Լ. Մարտիրոսյան

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Չարենցի 29

Հեռ..` +374224 2-16-12

Էլ. փոստ`