Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ջերմուկի համայնքապետարանի՝ հողամասերի և գույքի օտարման և վարձակալման տրամադրման հանձնաժողովը հայտարարում է անշարժ գույքի մրցույթով վարձակալության իրավունքի տրամադրման մասին

21.03.2019

Տիպ` Հողամասը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով անցկացվող մրցույթների մասին հայտարարություններ
Հայտատու` Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ջերմուկի համայնքապետարանի՝ հողամասերի և գույքի օտարման և վարձակալման տրամադրման հանձնաժողովը հայտարարում է անշարժ գույքի մրցույթով վարձակալության իրավունքի տրամադրման մասին

Լոտ N 1- ջրավազաններ և վարչական շենք , հասցեն`ք. Ջերմուկ, Անտառային փող. N 15, վարչական շենքի մակերեսը՝ 54,9 քմ, ջրավազանների ընդհանուր մակերեսը՝ 322,6 քմ, տարեկան վարձավճարի մեկնարկային գինը` 10 000 դրամ: Վարձակալման ժամկետը` 25 ( քսանհինգ) տարի:
Մրցույթի մասնակցության վճարը 20000 դրամ է, որը անկախ արդյունքներից` ետ չի վերադարձվում: Նախավճարի չափը` տարեկան վարձավճարի մեկնարկային գնի 5%-ը, որը մրցույթի մասնակիցները մուծում են մրցույթի անցկացման օրը: Ցանկացողները ներկայացնում են հայտ` կցելով անձնագրի պատճեն (եթե ֆիզիկական անձ է) կամ հիմնադիր փաստաթղթերը (եթե ընկերություն է) և մասնակցության վճարի անդորագիրը: Պայմանագրի նախագծին և անհրաժեշտ այլ փաստաթղթերի կարելի է ծանոթանալ տեղում, այլ պայմանների ծանոթանալու համար կարելի է զանգահարել 098170371 կամ 098176171 հեռախոսահամարներով: Հաղթող կճանաչվի այն մասնակիցը, ով կառաջարկի տարեկան վարձավճարի առավելագույն չափ: Մրցույթում հաղթող ճանաչված անձը պարտավոր է 10 օրվա ընթացքում վճարել առաջարկած տարեկան վարձավճարի գումարը և կնքել վարձակալության պայմանագիր:Մրցույթը կկայանա սույն թվականի ապրիլի 23-ին ժամը 11.00-ին համայնքապետարանում: Հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթից 3 օր առաջ:

Հասցե` ք. Ջերմուկ, Մյասնիկյան 8

Հեռ..` 060.74.70.77

Վեբ կայք` jermuk.am

Էլ. փոստ`