Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ««ԴԻԼԻՋԱՆ» ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍՊԸ նկատմամբ ներկայացված նոր պահանջի մասին

05.02.2024

Տիպ` Պարտատերերի նոր պահանջների կամ պահանջների փոփոխությունների մասին
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Նարեկ Խաչիկյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդված

Թիվ ՍնԴ/0842/04/23 գործով ՀՀ սնանկության դատարանի կողմից 06.07.2023թ. կայացված վճռով՝ ««Դիլիջան» հանքային ջրի գործարան» ՍՊ ընկերությունը (գրանցման համար՝ 21.110.00429, գրանցման ամսաթիվը՝ 06.08.2002թ., ՀՎՀՀ՝ 07902224, հասցե՝ ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Աբովյան փողոց, 25 շենք, այսուհետ՝ պարտապան) ճանաչվել է սնանկ։ Նույն դատարանի 17․07.2023թ. որոշմամբ նշանակվել եմ վերջինիս սնանկության գործով կառավարիչ:
2023 թվականի հուլիսի 19-ին պարտապանին սնանկ ճանաչելու և կառավարիչ նշանակելու մասին տեղեկությունները հրապարակել եմ www.azdarar.am կայքում և փակցրել դատարանի շենքում հատուկ հատկացված տեղում:
2023 թվականի օգոստոսի 25-ին հրապարկվել է պարտատերերի նախնական ցուցակը:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով ներկայացվում է ««Դիլիջան» հանքային ջրի գործարան» ՍՊԸ նկատմամբ ներկայացված նոր պահանջը:
Հ/Հ Պահանջատերերի անվանումը Պահանջի չափը և հերթը ըստ օրենքի 82-րդ հոդվածի
1. Վլադիմիր Ադիբեկի Դանիելյան – 766.211 ՀՀ դրամ – «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մաս, չապահովված «Գ» հերթ.
2. Վլադիմիր Ադիբեկի Դանիելյան – 4.137.961 ՀՀ դրամ – «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մաս, չապահովված «Է» հերթ.

Նշված պահանջի դեմ առարկությունները ներկայացվում են ՀՀ սնանկության դատարան 7 օրվա ընթացքում:

Հասցե` ք. Երևան, Ավան Առինջ 1մկր 1/8շ 28բն

Հեռ..` +37499991201

Էլ. փոստ`