Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ջերմուկի քաղաքային համայնքի հողամասերի օտարման և վարձակալման տրամադրման հանձնաժողովը հայտարարում է հետևյալ հողամասերի դասական աճուրդով վաճառքի մասին

27.11.2012

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ջերմուկի քաղաքապետարան
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մաս

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ջերմուկի քաղաքային համայնքի հողամասերի օտարման և վարձակալման տրամադրման հանձնաժողովը հայտարարում է հետևյալ հողամասերի դասական աճուրդով վաճառքի մասին

Լոտ N 1-գյուղատնտեսական գործունեության համար, կադաստրային ծածկագիրը 10-002-0456-0003, 2,5 հա, մեկնարկային գինը՝ 20250000:
Լոտ N 2-տնամերձ (անհատական բնակելի տան կառուցում), հասցեն՝ Սայաթ Նովայի փ. 1-ին նբանցք N 3 հողամաս, ծածկագիր՝ 10-002-0031-0128, 717.2 քմ, մեկնարկային գինը՝ 581000 դրամ: Կառուցման ժամկետը՝ երեք տարի:
Նշված հողամասերում չկան ճանապարհներ, ջրատար, գազատար, կոյուղու խողովակաշարեր և էլեկտրահաղորդման գծեր, սերվիտուտներ, այլ սահմանափակումներ:
Աճուրդների մասնակցության վճարը 10000 դրամ է, որը անկախ արդյունքներից` ետ չի վերադարձվում: Նախավճարի չափը` մեկնարկային գնի 5%-ը, որը աճուրդի մասնակիցները մուծում են աճուրդի անցկացման օրը: Ցանկացողները ներկայացնում են հայտ` կցելով անձնագրի պատճեն (եթե ֆիզիկական անձ է) կամ հիմնադիր փաստաթղթերը (եթե ընկերություն է) և մասնակցության վճարի անդորագիրը: Պայմանագրերի նախագծերին և ճարտարապետահատակագծային առաջադրանքներին կարելի է ծանոթանալ տեղում, այլ պայմանների ծանոթանալու համար կարելի է զանգահարել 0287-21307 կամ 0287-21981 հեռախոսահամարներով: Հաղթող կճանաչվի այն մասնակիցը, ով կառաջարկի առավելագույն գին: Աճուրդում հաղթող ճանաչված անձը պարտավոր է 10 օրվա ընթացքում վճարել առաջարկած ողջ գումարը և կնքել առուվաճառքի պայմանագիր: Աճուրդները կկայանան սույն թվականի դեկտեմբերի 28-ին ժամը 11.00-ին քաղաքապետարանում: Հայտերի ընդունումը դադարեցվում է 3 օր առաջ:
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Ջերմուկ, Մյասնիկյան 8

Հեռ..` +374 10 207077, +374 287 21307

Էլ. փոստ`