Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Գիկար» ՍՊԸ-ի վարձակալության եւ սեփականության իրավունքով պատկանող «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքերի աճուրդի մասին

02.03.2017

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Գիկար» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

02.03.2017թ. նշանակված <Գիկար> ՍՊԸ-ի գույքի վաճառքի կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: Սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյանի կողմից`Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք.Երևան, Ե.Օտյան 53/2) 21.03.2017թ. ժամը 15:15 կանցկացվի <Գիկար> ՍՊԸ-ի վարձակալության եւ սեփականության իրավունքով պատկանող <ՎՏԲ Հայաստան Բանկ> ՓԲԸ-ում պարտավորությունների համար գրավադրված ՝ հետեւյալ գույքերի աճուրդ՝ բաց դասական եղանակով, երկու առանձին լոտերով:
Աճուրդի մեկնարկային գինն է` 574.955.820 ՀՀ դրամ: Աճուրդի է հանվելու`
Լոտ 1 <Գիկար>ՍՊԸ-ին պատկանող ք.Երևան, Էրեբունի, Վարդաշեն 9 փող., 72/2 հասցեում գտնվող գիպսի հանքի օգտագործման 6,58 հա ընդհանուր մակերեսով հողմասի նկատմամբ վարձակալության իրավունքը, իր բոլոր գույքային և ոչ գույքային իրավունքներով եւ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների Նախարարության կողմից 03.09.2012թ. տրված օգտակար հանածոների արդյունահանման թիվ ՇԱԹՎ-29/029 թույլտվության հիման վրա տրամադրված ընդերքօգտագործման իրավունքի գրավը: Լոտ 1 մեկնարկային գինն է` 558.900.000 ՀՀ դրամ:
Լոտ 2 <Գիկար>ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հիմանական միջոցները 16 ենթալոտերով՝
Լոտ 2/1 Շինություն 1 հատ 162000
Լոտ 2/2 Գիպսի հոսքագծի հենապատ 1 հատ 2025000
Լոտ 2/3 Բուլդոզեր S-5124 1 հատ 486000
Լոտ 2/4 Էքսկավատոր ԷՕ-60 1 հատ 1215000
Լոտ 2/5 Ամբարձիչ ՏՕ-60 1 հատ 405000
Լոտ 2/6 Հորատիչ 1 հատ 12150
Լոտ 2/7 Դրաբիլկա հատ 1 հատ 6480000
Լոտ 2/8 Տրանսֆորմատոր ԼՏԵ 400-6000/04 1 հատ 1458000
Լոտ 2/9 Կռազ-256բ, պետ.համարանիշ 488SU62 1 հատ 1620000
Լոտ 2/10 Կռազ-256բ 2 հատ (2*48600) 97200
Լոտ 2/11 Երազ-762 1 հատ 24300
Լոտ 2/12 Սառնարան ԶԻԼ 1 հատ 1620
Լոտ 2/13 Ցիստերն-10 խ/մ 1 հատ 162000
Լոտ 2/14 Ջարդող տեսակավորող սարք 1 հատ 1863000
Լոտ 2/15 Գործիքների հավաքածու 1 հատ 20250
Լոտ 2/16 Հաշվիչ եռաֆազ էլ. էներգիայի CTЭM-3A 182202 1 հատ 24300
Լոտ 2 մեկնարկային գինն է` 16.055.820 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <Արդշինբանկ> ՓԲԸ-ի Շենգավիթ մ/ճ <Գիկար>ՍՊԸ-ին 2473603992700120 սնանկության հատուկ հաշվին`մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողներն աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան /ք.Երևան, Ե.Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գնորդը կրելու է գույքային իրավունքի ձևակերպման և մինչ այդ իրավունքի գրանցման պահը գոյացած գույքահարկի վճարման պարտավորությունները: Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել սնանկության գործով կառավարիչ Լ.Պետրոսյանին, հեռ. 091-312-319 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5/416:

Հասցե` ք. Երեւան, ՀԱԹ 137շ., բն 40

Հեռ..` +374 91 312319

Էլ. փոստ`