Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Արտ Կանազ» ՍՊԸ պատկանող գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի վերաբերյալ

05.03.2017

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Արտ Կանազ» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 70 հոդված

31.03.2017թ.-ին ժամը 14:00 Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք. Երևան, Թբիլիսյան ծճուղի 3/9/ կանցկացվի ՙԱրտ Կանազ՚ ՍՊԸ սնանկության գործով պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի վաճառք՝ 6 առանձին լոտով.
Լոտ 1. գրասեղաններ 4 անուն հնամաշ և վնասված ընդհանուր մեկնարկային գինը՝ 15.500 ՀՀ դրամ
Լոտ 2. պահարաններ 5 անուն ապակյա դռներով ընդհանուր մեկնարկային գինը՝ 10.000 ՀՀ դրամ
Լոտ 3. աթոռներ 4 անուն ընդհանուր մեկնարկային գինը՝ 5.500 ՀՀ դրամ
Լոտ 4. նկար ՙԿոմիտաս՚ վնասված վիճակում մեկնարկային գինը՝ 110.000 ՀՀ դրամ
Լոտ 5. նկար ՙԲանվորներ՚ բավարար վիճակում մեկնարկային գինը՝ 120.000 ՀՀ դրամ
Լոտ 6. նկար ՙԵրկաթագործներ՚ պատռված վիճակում մեկնարկային գինը՝ 120.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն.
-ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր /անդորրագրեր/:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կազմում են համապատասխան լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 /մեկ/ %-ը և 5 /հինգ/ % -ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ ՙԱղասյան՚ մասնաճյուղում բացված ՙԱրտ Կանազ՚ ՍՊԸ սնանկության գործով թիվ 2474602425110020 հատուկ հաշվեհամարին, աճուրդին նախորդող 5 /հինգ/ օրվա ընթացքում մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00: Աճուրդի մասնակցության հայտերը կարող են ներկայացվել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման կարգի և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանին /հեռ. 091245588/:

ՙԱրտ Կանազ՚ ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ՝ Ալեքսանդր Կարակելյան

Հասցե` ք. Երևան Դավիթ Մալյան նրբ. 3-55

Հեռ..` +374 91 245588

Էլ. փոստ`