Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Ամֆիրա Դալլաքյան» ՍՊԸ-ի կողմից գրավադրված անշարժ գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու մասին

06.03.2017

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Ամֆիրա Դալլաքյան» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա.Ադամյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

Հայտնում եմ, 27.07.2016թ.-ին, ժամը 14:00-ին, հայտարարված աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
«Ամֆիրա Դալլաքյան» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արմենակ Ադամյանը 22.03.2017թ.-ին, ժամը 14:00-ին, ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք.Աշտարակ, Էջմիածնի խճ. 65/ հայտարարվում է անշարժ գույքի հրապարակային սակարկությունների եղանակով աճուրդ-վաճառք, մեկ լոտով, նախկինից 10% իջեցված գնով, որը կկազմի 3 062 792,7 (երեք միլիոն վաթսուներկու հազար յոթ հարյուր իննսուներկու ամբողջ յոթ) ՀՀ դրամ:
Լոտ 1 – Անշարժ գույքը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի, Կարբի համայնքի 3-րդ փող., 8 նրբ., 11 հասցեում: Իրենից ներկայացնում է կիսակառույց շինություն` 366.3 քմ ընդհանուր մակերեսով, 0.19 հա տնամերձ հողամասով: Առկա է հիմքի մի մասը, ավարտ. մինչև 50%: Անշարժ գույքի արժեքը կազմում է 3 062 792,7 (երեք միլիոն վաթսուներկու հազար յոթ հարյուր իննսուներկու ամբողջ յոթ) (նախնական շուկայական արժեքը կազմել է 12 200 000 ՀՀ դրամ):
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձանց դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց դեպքում`պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցվի «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում բացված «Ամֆիրա Դալլաքյան» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին` 11800067243607, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16.00, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում /ք. Աշտարակ, Էջմիածնի խճ. 65/, մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտի ուսումնասիրությունների, սնանկության հատուկ հաշվի համարի տվյալների և այլ տեղեկությունների համար մասնակիցները կարող են դիմել ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան /ք. Աշտարակ, Էջմիածնի խճ. 65/ կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Ա.Ադամյանին, հեռ. 091(093)-21-01-11:





Հասցե` Ք.Երևան Բագրատունյաց 11ա-19ա

Հեռ..` +374 10 464155

Էլ. փոստ`