Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Ագրոգեն» ՓԲԸ-ին պատկանող գույքերի` բաց դասական եղանակով աճուրդի մասին

06.03.2017

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Ագրոգեն» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա. Սարգսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենք 76հոդված

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում 2017թ-ի փետրվարի 28-ին, ժամը 15:00-ին, ,,Ագրոգեն,,ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա. Սարգսյանի կողմից, ,,Ագրոգեն,,ՓԲԸ-ի պարտավորությունների դիմաց գրավադրված, երրորդ անձանց պատկանող, ինչպես նաև պարտապանին պատկանող գույքերի` բաց դասական եղանակով, 9 լոտերով աճուրդը չի կայացել, հայտեր չլինելու պատճառով:
2017թ. մարտի 24-ին, ժամը 15:00-ին, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում կանցկացվի ,,Ագրոգեն,,ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Ա.Սարգսյանի կողմից, ,,Ագրոգեն,,ՓԲԸ-ի պարտավորությունների դիմաց գրավադրված, երրորդ անձանց պատկանող, ինչպես նաև պարտապանին պատկանող գույքերի` բաց դասական եղանակով, 9 տարբեր լոտերով կրկնաճուրդը:
Լոտ 1-ին- ՀՀ Արմավիրի մարզ, գ.Մուսալեռ, Արցախի նրբանցք 2, հա. 1 հասցեի թռչնանոց և հողամաս - 26309610 ՀՀ դրամ.
Լոտ 2-րդ- ՀՀ Արմավիրի մարզ, գ.Մուսալեռ, Սախարովի փողոց, հա. 32 հասցեի թռչնանոց և հողամաս-13122000 ՀՀ դրամ.
Լոտ 3-րդ-Երևանի Շահվերդյան փողոց, հա. 2ա շենք, 29 բնակարան – 10300770 ՀՀ դրամ.
Լոտ 4-րդ - ՀՀ Արմավիրի մարզ, գ.Մուսալեռ, Սախարովի փողոց, հա. 22 հասցեի թռչնանոց և հողամաս-8922960ՀՀ դրամ.
Լոտ 5-րդ-Երևանի Թաիրովի փողոց, հա. 10/2 հասցեի բնակելի տուն – 31099140 ՀՀ դրամ.
Լոտ 6-րդ-Թռչնի աճեցման սարքավորում հա.1 – 3936600 ՀՀ դրամ.
Լոտ 7-րդ- Թռչնի աճեցման սարքավորում հա.2- 918540 ՀՀ դրամ.
Լոտ 8-րդ-Բարձր ճնշման սարք-131220ՀՀ դրամ.
Լոտ 9-րդ-Ջեռուցիչ գազով - 262440 ՀՀ դրամ.
Աճուրդին մասնակցել ցանկացողներն, աճուրդի անցկացման օրվա նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան:
Միաժամանակ հայտնվում է, որ գույքի հետ կապված գույքահարկի և այլ պետական վճարումների նկատմամբ մինչ օրս առաջացած պարտավորությունների, ինչպես նաև գույքի ձեռք բերման դեպքում, գույքի պետական ձևակերպման հետ կապված վճարները կկրի գնորդը: Աճուրդին մասնակցելու համար, հայտին կից պետք է ներկայացվեն` Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և Ա/Ձ-ի դեպքում` դրանց պետական գրանցումն հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%ը: Աճուրդի մասնակցության վճարն և նախավճարը պետք է վճարվի կանխիկ, կամ փոխանցումով՝ ընկերության սնանկության հատուկ հաշվին, մինչև աճուրդին նախորդող օրը: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում, աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները` լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար՝ կարող են մինչև 2017թ-ի մարտի 23-ը, ժամը 16.00 զանգահարել 098-40-79-19 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Երևան , Արշակունյաց պողոտա , 2-րդ նրբ. 1շ .,6 բն.

Հեռ..` +374-98-40-79-19

Էլ. փոստ`