Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Ստարտ Պլյուս» ՍՊԸ-ի կողմից գրավադրված անշարժ գույքի դասական եղանակով աճուրդ-վաճառքի մասին

07.03.2017

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Ստարտ Պլյուս» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա.Ադամյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

07.03.2017թ.-ին, ժամը 14:00-ին հայտարարված աճուրդ-վաճառքը չկայացավ հայտերի բացակայության պատճառով:
Հայտնում եմ Ձեզ, որ 21.03.2017թ.-ին, ժամը 14:00-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք.Երևան, Թբիլիսյան խճ. 3/9), հայտարարվում է «Ստարտ Պլյուս» ՍՊԸ-ի կողմից գրավադրված անշարժ գույքի դասական եղանակով աճուրդ-վաճառքը` 1 /մեկ/ լոտով, նախկինից 20% իջեցված գնով, ընդամենը 197 127 878,4 /մեկ հարյուր իննսունյոթ միլիոն հարյուր քսանյոթ հազար ութ հարյուր յոթանաունութ ամբողջ չորս/ ՀՀ դրամ մեկնարկային գնով, ներառյալ 46 216 800 /քառասունվեց միլիոն երկու հարյուր տասնվեց հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ հողամասի կադաստրային արժեքը:
Գույքը հետևյալն է՝
ԼՈՏ 1. Անշարժ գույքը տեղակայված է ՀՀ ք.Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Շիրակի փողոց 96 հասցեում: Իրենից ներկայացնում է 15720 քմ հողատարածք, որի վրա տեղակայված են տարբեր շինություններ՝ վարչական մասնաշենք, արտադրական մասնաշենք, ավտոհանգրվաններ, էլ.ենթակայան, պահակատուն, արտադրամաս: Տարածքը մասամբ սահմանազատված է քարե պարիսպով: Հողամասը ունի թեքություն: Տարածքի մուտքն իրագործվում է մետաղական դարպասով: Տարածքը մասամբ ասֆալտապատված է: Շինություններն իրենցից ներկայացնում են բետոնյա կոնստրուքցիաներով քարե կառույցներ: Կտուրը ծածկված է մետաղական թիթեղներով: Պատուհանները փայտյա են, ճաղարապատված: Որոշ սենյակներում պատուհանները բացակայում են, որոշներում՝ առկա են միայն ճաղավանդակներ: Շինությունների որոշ մասերը քանդված են, որոշներում՝ կատարվում են վերանորոգման աշխատանքներ, որոշ մասեր նոր վերանորոգված են: Վերանորոգված սենյակների դռները և պատուհանները նոր են, հատակը սալիկապատված է: Այս սենյակներում դռները փայտյա են, որոշ սենյակներինը՝ բացակայում են: Առկա են ջրամատակարարում, եռաֆազ էլեկտրամատակարարում և կոյուղի: Աճուրդի մեկնարկային գինը ընդամենը 197 127 878,4 /մեկ հարյուր իննսունյոթ միլիոն հարյուր քսանյոթ հազար ութ հարյուր յոթանաունութ ամբողջ չորս/ ՀՀ դրամ մեկնարկային գնով, ներառյալ 46 216 800 /քառասունվեց միլիոն երկու հարյուր տասնվեց հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ հողամասի կադաստրային արժեքը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց դեպքում` պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցվի «Ստարտ Պլյուս» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին՝ մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16.00, կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում, (ք.Երևան, Թբիլիսյան խճ. 3/9) մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերի ուսումնասիրությունների և այլ տեղեկությունների համար մասնակիցները կարող են դիմել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք.Երևան, Թբիլիսյան խճ. 3/9) կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Ա.Ադամյանին, հեռ.091(093)-21-01-11:

Հասցե` ՀՀ Ք.Երևան Բագրատունյաց 11ա-19ա

Հեռ..` +37410464155

Էլ. փոստ`