Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ա/Ձ Զաքար Շիրինյանի պարտավորությունների կատարման ապահովվման համար «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքերի վաճառքի աճուրդի մասին

07.03.2017

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ԱՁ Զաքար Շիրինյանի սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

03.03.2017թ. նշանակված ԱՁ Զաքար Շիրինյանի գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: Սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյանի կողմից 23.03.2017թ. ժամը 14:00-ին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7/, կանցկացվի Ա/Ձ Զաքար Շիրինյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի և երրորդ անձ Սուսաննա Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող, Ա/Ձ Զաքար Շիրինյանի պարտավորությունների կատարման ապահովվման համար <ՎՏԲ Հայաստան Բանկ> ՓԲԸ-ում գրավադրված գույքերի վաճառքի աճուրդը, բաց դասական եղանակով` երկու առանձին լոտերով: Աճուրդի մեկնարկային գինը կազմում է 89.100.000 ՀՀ դրամ:
Աճուրդի է հանվելու`
Լոտ 1 Զաքար Շիրինյանին սեփականության իրավունքով պատկանող /անշարժ գույքի նկատմ. իրավունքների գրանցման թիվ 2433170 վկայակ., տրված 03.08.2007թ./ ք.Երևան,Նոր-Նորք համայնքի, 3-րդ մ/շ, Բաղյան փողոց, 2-րդ նրբանցք 4 շենքի թիվ 37 բնակարանը: Լոտ 1 մեկնարկային գինն է՝ 17.730.000 ՀՀ դրամ:
Լոտ 2 Սուսաննա Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող/անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 2836783, տրված 30.09.2011թ,/ ք.Երևան, Դավթաշեն համայնքի Իոսիֆյան փողոցի թիվ 36 տունը։ Լոտ 2 մեկնարկային գինն է՝ 62.460.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%--ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Շենգավիթ մ/ճ-ի սնանկության հատուկ հաշվին` 2473603992700170 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան (ք. Գյումրի, Անկախության հր. 7): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել սնանկության գործով կառավարիչ Լ. Պետրոսյանին, հեռ. 091-312-319 , 56-97-74 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց -5, 416 սենյակ:

Հասցե` ՀՀ, ք. Երեւան, ՀԱԹ 137շ., բն 40

Հեռ..` +374 91 312319

Էլ. փոստ`