Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Նյու ֆորս» ՍՊԸ-ին պատկանող, ինչպես նաև Ընկերության պարտավորությունների դիմաց երրորդ անձանց կողմից գրավադրված գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

09.03.2017

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Նյու ֆորս» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին
27.02.2017թ. ժամը 15:00-ին հայտարարված «Նյու ֆորս» ՍՊԸ-ին պատկանող, ինչպես նաև Ընկերության պարտավորությունների դիմաց երրորդ անձանց կողմից գրավադրված գույքի կրկնաճուրդը կայացել է մասնակիորեն: Վաճառվել են թիվ 13, 21, 22 և 24 լոտերը:
04.04.2017թ. ժամը 15:00-ին «Նյու ֆորս» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խ. Նազարյանի կողմից Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9/ կանցկացվի «Նյու ֆորս» ՍՊԸ-ին պատկանող, ինչպես նաև Ընկերության պարտավորությունների դիմաց երրորդ անձանց կողմից գրավադրված գույքի թվով 10-րդ կրկնաճուրդը /թիվ 2-9 լոտերի համար/, թվով 12-րդ կրկնաճուրդը /թիվ 13-197 լոտերի համար/, թվով 10-րդ կրկնաճուրդը /թիվ 201-202 լոտերի համար/ և թվով 5-րդ կրկնաճուրդը /թիվ 206-208 լոտերի համար/:
Կրկնաճուրդի ներկայացված թիվ 3 և թիվ 4 լոտերի արժեքները համապատասխանում են նախորդ կրկնաճուրդի մեկնարկային արժեքներին, թիվ 2, 5, 6, 8 և 9 լոտերի արժեքները 10 տոկոսով նվազեցված են նախորդ կրկնաճուրդի մեկնարկային արժեքներից, թիվ 23-ից թիվ 207 լոտերի արժեքները 20 տոկոսով նվազեցված են նախորդ կրկնաճուրդի մեկնարկային արժեքներից ն և համապատասխանաբար կազմում են.
Լոտ 2 «Նյու ֆորս» ՍՊԸ-ին պատկանող, «Էյչ-Էս-Բի-Սի բանկ» ՓԲԸ-ում գրավադրված ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Տիչինա փողոց թիվ 98 հասցեում գտնվող անշարժ գույքի /363,3 քմ մակերեսով բնակելի տուն և 540 քմ ընդհանուր մակերեսով տնամերձ հողամաս/ - մեկնարկային արժեքը կազմում է 59.775.160 դրամ:
Լոտ 3 Երրորդ անձիք հանդիսացող Անահիտ Հովակիմյանին և Արթուր Հովակիմյանին սեփականության իրավունքով պատկանող, որպես «Նյու ֆորս» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների կատարման ապահովման երաշխիք «Էյչ-Էս-Բի-Սի բանկ» ՓԲԸ-ում գրավադրված ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Նոյ թաղամասի թիվ 140 հասցեում գտնվող անշարժ գույքի /320,5 քմ մակերեսով բնակելի տուն, 257 քմ մակերեսով օժանդակ շինություն, 15,2 քմ մակերեսով ծածկոց, 11,5 քմ մակերեսով պարիսպ և 800 քմ ընդհանուր մակերեսով հողատարածք/ - մեկնարկային արժեքը կազմում է 111.564.350 դրամ: Նշված լոտը ծանրաբեռված է բնակիչներով : Բոլոր վտարման հետ կապված գործողությունները և ծախսերը կատարվում է գնորդի կողմից իր հաշվին:
Լոտ 4 Երրորդ անձիք հանդիսացող Անահիտ Հովակիմյանին և Արթուր Հովակիմյանին սեփականության իրավունքով պատկանող, որպես «Նյու ֆորս» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների կատարման ապահովման երաշխիք «Էյչ-Էս-Բի-Սի բանկ» ՓԲԸ-ում գրավադրված ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Նոյ թաղամասի թիվ 138 հասցեում գտնվող անշարժ գույքի /449,4 քմ մակերեսով բնակելի տուն և 777,7 քմ ընդհանուր մակերեսով հողատարածք/ - մեկնարկային արժեքը կազմում է 167.419.330 դրամ: Նշված լոտը ծանրաբեռված է բնակիչներով : Բոլոր վտարման հետ կապված գործողությունները և ծախսերը կատարվում է գնորդի կողմից իր հաշվին:
Լոտ 5 «Նյու ֆորս» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, «Էյչ-Էս-Բի-Սի բանկ» ՓԲԸ-ում գրավադրված ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Կ. Դեմիրճյան փողոց թիվ 1/7 հասցեում գտնվող անշարժ գույքի /1572,4 քմ մակերեսով արտադրամաս և 2170 քմ ընդհանուր մակերեսով հողատարածք/ - մեկնարկային արժեքը կազմում է 63.926.300 դրամ:
Լոտ 6 «Նյու ֆորս» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, «Էյչ-Էս-Բի-Սի բանկ» ՓԲԸ-ում գրավադրված ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Գր. Լուսավորիչի փողոց թիվ 1/7 հասցեում գտնվող անշարժ գույքի /156,02 քմ մակերեսով վարչական շենք և 300 քմ ընդհանուր մակերեսով հողատարածք/ - մեկնարկային արժեքը կազմում է 21.529.100 դրամ:
Լոտ 8 Երրորդ անձ հանդիսացող «Սվիթքոմ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, որպես «Նյու ֆորս» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների կատարման ապահովման երաշխիք «Էյչ-Էս-Բի-Սի բանկ» ՓԲԸ-ում գրավադրված ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջան, Լենինականի խճուղի թիվ 2 հասցեում գտնվող անշարժ գույքի /220 քմ մակերեսով տարածք և 682 քմ ընդհանուր մակերեսով հողատարածք/ - մեկնարկային արժեքը կազմում է 25.300.000 դրամ:
Լոտ 9 Երրորդ անձ հանդիսացող Գուրգեն Հովակիմյանին սեփականության իրավունքով պատկանող, որպես «Նյու ֆորս» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների կատարման ապահովման երաշխիք «Էյչ-Էս-Բի-Սի բանկ» ՓԲԸ-ում գրավադրված ՀՀ Լոռու մարզ, ք. Սպիտակ, Այգեստան թաղամաս, 1-ին նրբանցք, թիվ 48 հասցեում գտնվող անշարժ գույքի /333,4 քմ մակերեսով բնակելի տուն, 42,2 քմ մակերեսով լողավազան, 58,8 քմ մակերեսով մառան, 5,1 քմ մակերեսով կաթսայատուն, 83,8 քմ մակերեսով պարիսպ և 2000 քմ ընդհանուր մակերեսով հողատարածք/ - մեկնարկային արժեքը կազմում է 15.308.370 դրամ: Նշված լոտը ծանրաբեռված է բնակիչներով: Բոլոր վտարման հետ կապված գործողությունները և ծախսերը կատարվում է գնորդի կողմից իր հաշվին:
Լոտ 23 «Նյու ֆորս» ՍՊԸ-ին պատկանող ԳԱԶ-2705 մակնիշի, 712 ԼԼ 01 պետ. համարանիշի 2002թ. արտադրության ավտոմեքենա – մեկնարկային արժեքը կազմում է 122.300 ՀՀ դրամ:
Լոտ 28-197 - «Նյու ֆորս» ՍՊԸ-ին պատկանող ապրանքներ - մեկնարկային գինը կազմում է 6.120.500 ՀՀ դրամ:
Թիվ 28-ից 197 լոտերի մեջ ներառված են «Նյու ֆորս» ՍՊԸ-ին պատկանող, ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Գր. Լուսավորիչի փողոց թիվ 1/7 հասցեում գտնվող, «Էյչ-Էս-Բի-Սի բանկ» ՓԲԸ-ում գրավադրված սառնարանը ` 993.740 ՀՀ դրամ մեկնարկային արժեքով /լոտ թիվ 145/ և ալրաղացը /կոմպլեկտ/ ` 3.220.090 ՀՀ դրամ մեկնարկային արժեքով/լոտ թիվ 148/:
Լոտ 206 ¦ԳԱԶ 270500§ մակնիշի, 681 ԼԼ 01 պետ. համարանիշի, 2002թ. արտադրության ավտոմեքենա - մեկնարկային արժեքը կազմում է 260.100 դրամ:
Լոտ 207 ¦ԳԱԶ 270500§ մակնիշի, 762 ԼԼ 01 պետ. համարանիշի, 2002թ. արտադրության ավտոմեքենա - մեկնարկային արժեքը կազմում է 131.070 դրամ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն,
- իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «Անելիք բանկ» ՓԲԸ-ում գործող թիվ 11813005812600 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան /ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9/ ,մասնակցի վկայական ստանալու համար։Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։ Բոլոր գնումների հետ կապված ծախսերը ներառյալ նոտաարական և կադաստրային կատարվում են գնորդի հաշվին։ Լոտերի ուսումնասիրությունների և այլ մանրամասներին ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք կարող են այցելել Ազատության 14-54 հասցե յուրաքանչյուր օր բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 11-00–ից մինչև 18-00 նախապես զանգահարելով կառավարիչին հեռ. 010239505։

Հասցե` ՀՀ ք.Երևան Ազատության 14-54

Հեռ..` +374 94 221985

Էլ. փոստ`