Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Արմեն Արշակյանի գույքի կրկնաճուրդի կազմակերպման մասին

11.03.2017

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Գրիշա Անուշավանի Հասրաթյան
«Սնանկությամ մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին
02.03.2017թ հայտարարված Արմեն Արշակյանի սնանկության իրավունքով պատկանող գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
28.03.2017թ..ժամը 14:00-ին Արմեն Արշակյանի սնանկության գործով կառավարիչ `Գ. Հասրաթյանի կողմից ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում(ք.Չարենցավան ,Երիտասարդության փող. 2/1) կանցկացվի աճուրդ Արմեն Արշակյանի սեփականության իրավունքով պատկանող գույքը բաց դասական եղանակով `2 լոտով:
Լոտն իր մեջ պարունակում է`
Լոտ 1- ՀՀ Կոտայքի մարզ ք.Եղվարդում գտնվող բնակելի կառուցապատման հողամաս,0,082 հա,վկայականի թիվ `1225576: Մեկնարկային գինը 443.100ՀՀ դրամ:
Լոտ2- ՀՀ Կոտայքի մարզ ք.Եղվարդում վարելահող.1,038 հա, վկայականի թիվ`1789071:
Մեկնարկային գինը`352.170 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
Ֆիզիկական անձի դեպքում`անձնագրի պատճենը,իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում`դրանց պետաան գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը
Աճուրդային մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<ՎՏԲ Հայաստան բանկ>>ՓԲԸ-ի Շահումյան մ/ճ սնանկության գործով հ/հ 16045034798622 հատուկ հաշվին,մինչև աճուրդի նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվա նախորդող 5 օրվա ընթացքում `ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան(ք.Չարենցավան ,Երիտասարդության փող. 2/1): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:Գնորդը կրելու է գույքի ձևակերպման,գրանցման և գույքահարկի պարտքերի վճարման պարտականությունները:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գ.Հասրաթյան 094-400396 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Երևան, Շերամի 109շ. բն. 49

Հեռ..` +374 94 400396

Էլ. փոստ`