Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Արմենուհի Աշոտի Ռաֆայելյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդով վաճառքի մասին

14.03.2017

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արմենուհի Աշոտի Ռաֆայելյանի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

14.03.2017թ -ին նշանակված Արմենուհի Աշոտի Ռաֆայելյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ վաճառք չի կայացելհայտ չլինելու պատճառով :
15.05.2017թ. ժամը 15:30-ին Արմենուհի Աշոտի Ռաֆայելյանի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյանի կողմից ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք.Աբովյան Կոտայքի 8) կանցկացվի Արմենուհի Աշոտի Ռաֆայելյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ` բաց դասական եղանակով մեկ առանձին լոտով:
Լոտ 1-ը իրենից ներկայացնում է բնակելի տուն, որը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի Քացախ գյուղ Ռ. Սաֆարյան փողոց 1/24 հասցեում, բնակարանի ընդհանուր մակերեսը` 46,9ք/մ, չորս հարկանի շենքի 3-րդ հարկում, առաստաղի բարձրությունը 2.7մ, մուտքի դուռը մետաղյա, ներսի դռները և պատուհանները մետաղոպլաստ, հատակը կերամիկական սալիկներ, պատերը ներկանյութ, խոհանոցի պատերը` մասամբ կերամիկական սալիկներունի, ունի գազամատակարարում, ջերմամատակարարում: Բազմաբնակարան բնակելի շենքը ըստ վնասվածության աստիճանի ,դասվում է գործող շինարարական նորմերի 3-րդ աստիճանի : Ընդհանուր առմամբ բնակելի տան ներքին հարդարումը գտնվում է լավ վիճակում: Բնակելի տունը բնակեցված է բնակիչներով, վտարումը կատարվում է գնորդի կողմից : Լոտ 1-ի մեկնարկային գինը 2.520.000 ՀՀ դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%--ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է մուծվի <<Արդշինինվեստբանկ>> ՓԲԸ Շ/Մ բացված Արմենուհի Աշոտի Ռաֆայելյանի սնանկության հատուկ հաշվին`հ/հ 2473604161650000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` (ք. Չարենցավան, Երիտասարդության փող. 2/1) : Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդի արդյունքների մասին կազմվում է արձանագրություն :Գույքի փոխանցման, նոտարական և պետական գրանցման ծախսերը կատարվում է գնորդի կողմից : Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Արմենուհի Աշոտի Ռաֆայելյանի սնանկության գործով կառավարիչ Մ.Հայրապետյանին, հեռ. 091-40-79-15 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5շ. 416սենյակ:

Հասցե` ք.Երեւան, Սիսվանի 6

Հեռ..` +374 91 407915

Էլ. փոստ`