Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Արտուր Հրաչիկի Չոբանյանի համատեղ սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող գույքի աճուրդի մասին

14.03.2017

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արտուր Հրաչիկի Չոբանյանի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

14.03.2017թ -ին նշանակված Արտուր Հրաչիկի Չոբանյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ վաճառք չի կայացելհայտ չլինելու պատճառով : 27.04.2017թ ժամը 13:00-ին Արտուր Հրաչիկի Չոբանյանի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյանի կողմից ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք. Նոյեմբերյան, Կամոյի 2) կանցկացվի Արտուր Հրաչիկի Չոբանյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող գույքի աճուրդ` բաց դասական եղանակով մեկ առանձին լոտով:
Լոտ 1-ը իրենից ներկայացնում է հողամաս, որը գտնվում է` ք. Երևան Շահումյան 7-րդ փողոց 1-ին նրբ. 12 հասցեում: Հողամասը տրված է սեփականության իրավունքով, որի ընդհանուր մակերեսը կազմում է 52.8 քմ, հողամասի չափսերը են 3.8 12.6 մ ճակատը 3.8 մետր է։ Լոտ 1 –ի մեկնարկային գինը` 620.000 ՀՀ դրամ։
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%--ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է մուծվի <<Արդշինինվեստբանկ>>ՓԲԸ Շ/Մ բացված Արտուր Հրաչիկի Չոբանյանի սնանկության հատուկ հաշվին`հ/հ 24736018377300000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք. Նոյեմբերյան, Կամոյի 2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդի արդյունքների մասին կազմվում է արձանագրություն :Գույքի փոխանցման, նոտարական և պետական գրանցման ծախսերը կատարվում է գնորդի կողմից : Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Արտուր Հրաչիկի Չոբանյանի սնանկության գործով կառավարիչ Մ.Հայրապետյանին, հեռ. 091-40-79-15 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5շ. 416 սենյակ:

Հասցե` ք.Երեւան, Սիսվանի 6

Հեռ..` +374 91 407915

Էլ. փոստ`