Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Ֆայբրնետ Քոմյունիքեյշն» ՍՊԸ-ի գույքի աճուրդի անցկացման մասին

14.03.2017

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Ֆայբրնետ Քոմյունիքեյշն» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 2
Կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին
2017 թվականի փետրվարի 24-ին, ժամը 15:00-ին հայտարարված «Ֆայբրնետ Քոմյունիքեյշն» ՍՊԸ-ի գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2017 թվականի ապրիլի 27-ին ժամը 15:00-ին «Ֆայբրնետ Քոմյունիքեյշն» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խ. Նազարյանի կողմից Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք. Երևան, Հր. Ներսիսյան 10/ կանցկացվի «Ֆայբրնետ Քոմյունիքեյշն» ՍՊԸ-ին պատկանող գույքի թվով 2-րդ կրկնաճուրդը:
Կրկնաճուրդի ներկայացված գույքի արժեքը 20 տոկոսով նվազեցված է նախորդ աճուրդի մեկնարկային արժեքից և կազմում է.
Լոտ 1 «Ֆայբրնետ քոմյունիքեյշն» ՍՊԸ-ին պատկանող լազերային սարքավորումներ /XFP-CWDM-61-80D/, 10 հատ – մեկնարկային ընդհանուր արժեքը 3.200.000 /երեք միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն,
- իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում գործող թիվ 16072022973300 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան /ք. Երևան, Հր. Ներսիսյան 10/ ,մասնակցի վկայական ստանալու համար։
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Ազատության 14/54

Հեռ..` +374 94 22 19 85

Էլ. փոստ`