Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Վալդայ» ՍՊԸ-ի սնանկության գործով կրկնաճուրդի մասին

15.03.2017

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Իզաբելլա Ցամաքյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում 26.04.2017թ. ժամը 10:00-ին տեղի կունենա <Վալդայ> ՍՊԸ-ի սնանկության գործով թվով 3 անշարժ գույքերի հրապարակային սակարկությունը:
Լոտ N 1. ք. Երևան, Արաբկիր համայնք, Ն. Զարյան փ., 72/1 տուն /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 23062014-01-0116, տրված 23.06.2014թ., ընդհանուր մակերեսը 370.3 քմ./: Առանձնատունը 2 հարկանի է, ունի նկուղային հարկ: Շինության հիմքը` երկաթբետոնե, պատերը` քար, տանիքը` ալիքաձև մետաղական վահանակներ: Մուտքի դուռը մետաղական է, ներսի դռները` փայտե, պատուհանները` մետաղապլաստե: 1-ին և 2-րդ հարկերի հատակը երեսպատված է մասամբ կերամիկական սալիկներով, մասամբ` լամինատով, մասամբ` մանրատախտակով, ձեղնահարկի հատակը` կավրոլիտով: Պատերը ջրաէմուլսիոն լուծույթ: Սանհանգույցը և լոգարանը առանձին են, հատակը և պատերը երեսապատված են կերամիկական սալիկներով: Ունի գազամատակարարում, մոնտաժված է անհատական ջեռուցման համակարգ: Ներքին հարդարանքը գտնվում է լավ վիճակում:
Անշարժ գույքը գրավադրված է ՙՅունիբանկ՚ ԲԲԸ-ում ՙՎալդայ՚ ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց և լոտի մեկնարկային արժեքը կազմում է 78 489 000 ՀՀ դրամ:
Լոտ N 2. ք. Երևան, Արաբկիր համայնք, Տիգրանյան փ., 10 շենք, թիվ 48 բնակարան /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 23062014-01-0151, տրված 23.06.2014թ., ընդհանուր մակերեսը 70.0 քմ./: Բնակարանը գտնվում է 4 հարկանի շենքի 2-րդ հարկում: Շենքի հիմքը` երկաթբետոնե, պատերը` քար, առաստաղի բարձրությունը 2.7 մետր: Մուտքի դուռը մետաղական է, ներսի դռները և պատուհանները` փայտե: Սենյակների հատակը երեսպատված է մանրատախտակով իսկ խոհանոցի հատակը` կերամիկական սալիկներով: Սենյակների պատերը երեսպատված են ներկանյութով, խոհանոցի պատերը մասամբ կերամիկական սալիկներով, առաստաղը` ներկանյութ: Սանհանգույցը և լոգարանը միասին են, հատակը և պատերը երեսապատված են կերամիկական սալիկներով: Ունի գազամատակարարում, մոնտաժված է անհատական ջեռուցման համակարգ: Ընդհանուր առմամբ բնակարանը գտնվում է միջինից բարձր վիճակում:
Անշարժ գույքը գրավադրված է ՙՅունիբանկ՚ ԲԲԸ-ում ՙՎալդայ՚ ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց և լոտի մեկնարկային արժեքը կազմում է 18 063 000 ՀՀ դրամ:
Լոտ N 3. ք. Երևան, Արաբկիր համայնք, Կոմիտասի պող. 51 շենքի հարևանությամբ գտնվող մեկ միավոր անշարժ գույք /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 490168, տրված 03.05.2001թ., ընդհանուր մակերեսը 103.2 քմ., բարձրությունը 2.7 մ./:
Շինությունը բաղկացած է թվով 6 ավտոտնակներից, որոնց պատերը ցեմենտասվաղ են, տանիքը` բետոնյա, ծածկված է ցինկապատ թիթեղով: Հիմքը ժապավենային, բետոն:
Լոտի մեկնարկային արժեքը կազմում է 12 676 500 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Աճուրդի մասնակցության և աճուրդի նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի <Արդշինբանկ> ՓԲԸ-ի հ/հ 2480132264560000 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան (ք.Երևան, Տ. Մեծ 23/1): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել <Վալդայ> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ի.Ցամաքյանին, հեռ. 093-197-307 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5, 2-րդ հարկ, 26 սենյակ:

Հասցե` ք.Երևան, Լենինգրադյան 18/24

Հեռ..` +374 93 197307

Էլ. փոստ`