Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«ԻՎ Տրանս» ՍՊԸ -ին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

15.03.2017

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Իվ Տրանս» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն 19
Համաձայն Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.06.2013 թվականի որոշմանը, 2016 թվականի հոկտեմբերի 12-ին, ժամը 17-00-ին հայտարարված «ԻՎ Տրանս» ՍՊԸ-ի գույքի թվով 18-րդ կրկնաճուրդը 123 առանձին լոտերով ընդհանուր 3.201.311 ՀՀ դրամ մեկնարկային գնով չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
Հաջորդ թվով 19-րդ կրկնաճուրդը հայտարարվում է 2017 թվականի ապրիլի 13-ին, ժամը 14:30-ին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում /հասցե ք. Երևան Թբիլիսյան խճուղի 3/9/, 123 լոտերով սահմանելով մեկնարկային գին 2.561.049 ՀՀ դրամ:
Գույքը իրենից ներկայացնում է ավտոպահեստամասեր և ավտոսարքավորումներ: Ցուցակը լայնածավալ լինելու պատճառով չի հրապարակվում: Աճուրդը կանցկացվի բաց դասական եղանակով: Աճուրդի ներկայացված գույքը գտնվում է ք.Երևան Եղվարդի խճուղի 111 հասցեում վարձակալված պահեստում և հիմնականում իրենից ներկայացնում է «ՆՅՈՒ ՀՈԼԼԱՆԴ» և ԻՎԵԿՈ մեքենայի պահեստամասեր և սպասարկման պարագաներ:
Աճուրդին հայտ ներկայացնելու և մասնակցելու համար պետք է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացվեն `
Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։ Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող անդորագրերը, որոնք պետք է կազմեն առաջարկվող լոտի գնի 1 % և 5 % ։ Վճարումը պետք է կատարվի կանխիկ կամ փոխանցվի «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ թիվ 3 մասնաճյուղ 16072013960100 սնանկության հատուկ հաշվին, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16-00 ։Աճուրդին մասնակցել ցանկացողները,աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում,ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16-00,կարող է հայտ ներկայացնել Երևան Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան`ք.Երևան,Տիգրան Մեծի փող.23/1 հասցեով,մասնակցի վկայական ստանալու համար։Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։ Բոլոր գնումների հետ կապված ծախսերը ներառյալ նոտաարական և կադասրային կատարվում են գնորդի հաշվին։Լոտերի ուսումնասիրությունների և այլ մանրամասների ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք կարող են այցելել Եղվարդի խճուղի 111 հասցե յուրաքանչյուր օր բացի շաբաթ և կիրակի օրերի , ժամը 11-00–ից մինչև 18-00 նախապես զանգահարելով հեռ. 010239505 /094/221985 կառավարիչ Խ.Նազարյանին։

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Ազատության 14/54

Հեռ..` +374 94 22 19 85

Էլ. փոստ`