Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Արմեն Մկլրտչյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի կրկնաճուրդի անցկացման մասին

15.03.2017

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արմեն Մկլրտչյանի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն
Կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին
2016 թվականի դեկտեմբերի 22-ին, ժամը 17:00-ին հայտարարված և պարտավորության դիմաց «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ–ում գրավադրված Արմեն Մկրտչյանին պատկանող գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
13.04.2017թ. ժամը 11:00-ին Արմեն Մկրտչյանի սնանկության գործով կառավարիչ Խ. Նազարյանի կողմից Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք. Երևան, Նորքի 4-րդ զանգված, Գյուլիքևխվյան 20/ կանցկացվի Արմեն Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող և գրավադրված գույքի կրկնաճուրդը:
Կրկնաճուրդի ներկայացված գույքի արժեքը 10 տոկոսով նվազեցված է նախորդ կրկնաճուրդի մեկնարկային արժեքից և կազմում է.
Լոտ 1 ք.Երևան, Նոր Նորքի համայնք, 9 մ/շ, 25 շենք, թիվ 124 հասցեում գտնվող անշարժ գույք /99,0 քմ ընդհանուր մակերեսով բնակարան, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 2354456, տրված 19.10.2007թ./ - մեկնարկային գինն է 10.935.000 ՀՀ դրամ:
Անշարժ գույքը ծանրաբեռված է բնակիչներով, այնտեղ բնակվում են Արմեն Մկրտչյանի ընտանիքի անդամները:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն,
- իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում գործող թիվ 16072012847106 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան /ք. Երևան, Նորքի 4-րդ զանգված, Գյուլիքևխվյան 20/, մասնակցի վկայական ստանալու համար։
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։
Բոլոր գնումների հետ կապված ծախսերը, ներառյալ բնակիչնեչի վտարման, նոտաարական և կադաստրային ծախսերը, կատարվում են գնորդի հաշվին։
Լոտի ուսումնասիրությունների և այլ մանրամասներին ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք կարող են այցելել Ազատության 14-54 հասցե յուրաքանչյուր օր բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 11:00–ից մինչև 18:00, նախապես զանգահարելով կառավարիչին հեռ. 010239505։

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Ազատության 14/54

Հեռ..` +374 94 22 19 85

Էլ. փոստ`