Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Արայիկ Վաչագանի Սումբատյանին սեփականության իրավունքով պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

23.03.2017

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արայիկ Վաչագանի Սումբատյանի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 4
Կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին
2017 թվականի հունվարի 20-ին ժամը 12:00–ին հայտարարված Արայիկ Վաչագանի Սումբատյանին սեփականության իրավունքով պատկանող և գրավադրված գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2017 թվականի ապրիլի 28 -ին, ժամը 12:00-ին Արայիկ Վաչագանի Սումբատյանի սնանկության գործով կառավարիչ Խ. Նազարյանի կողմից Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում /ք. Երևան, Արշակունյաց 24/1/ կանցկացվի Արայիկ Վաչագանի Սումբատյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի թվով 4-րդ կրկնաճուրդը:
Կրկնաճուրդի ներկայացված գույքի արժեքը 10 տոկոսով նվազեցված է նախորդ աճուրդի մեկնարկային գնից և կազմում է.
Լոտ 1 ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնքում գտնվող 680քմ մակերեսով տնամերձ հողամասը /սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 2492490/ -մեկնարկային գինը 2.041.200 /երկու միլիոն քառասունմեկ հազար երկու հարյուր / ՀՀ դրամ
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն,
- իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն Անելիք բանկ ՓԲԸ Բաղրամյան մ/ճ հ/հ 11813005812612 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան /ք. Երևան, Արշակունյաց 24/1/:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։
Բոլոր գնումների հետ կապված ծախսերը, ներառյալ նոտաարական և կադասրային կատարվում են գնորդի հաշվին։
Լոտի ուսումնասիրությունների և այլ մանրամասներին ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք կարող են այցելել ք. Երևան, Ազատության 14-54 հասցե յուրաքանչյուր օր բացի շաբաթ և կիրակի օրերից , ժամը 11-00–ից մինչև 18-00 նախապես զանգահարելով կառավարիչին հեռ. 010239505։

Հասցե` ք.Երևան Ազատության 14-54

Հեռ..` +374 94 221985

Էլ. փոստ`