Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Արտյոմ Ռուբիկի Ադամյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

24.03.2017

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Գ. Ավագյան
<Սնանկության մասին> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

17.03.2017թ. հայտարարված Արտյոմ Ռուբիկի Ադամյանի գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
11.04.2017թ. ժամը 11:30-ին Արտյոմ Ռուբիկի Ադամյանի սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանի կողմից ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կանցկացվի Արտյոմ Ռուբիկի Ադամյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդը:
Կրկնաճուրդի ներկայացվող գույքի արժեքները 10 տոկոսով նվազեցված են նախորդ աճուրդի մեկնարկային գներից և համապատասխանաբար կազմում են.
Լոտ 1. ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ալափարս, հողամասի նպատակային նշանակություն-բնակավայրերի, օգտագործման նպատակը-բնակելի կառուցապատման, վկայականի համար-990455, հողամասի չափ-0.155 հա, 1/2-րդ բաժնեմասի շուկայական արժեքը - 813.600 ՀՀ դրամ:
Լոտ 2. ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ալափարս, Մուշե Կաթողիկոսի փողոց 3/1, հողամասի նպատակային նշանակություն-բնակավայրերի, օգտագործման նպատակը-հանրախանութ, վկայականի համար-779784, հողամասի չափ-0.074 հա, մակերեսը-778.6 քառ. մ., 1/2-րդ բաժնեմասի շուկայական արժեքը -11.717.400 ՀՀ դրամ:
Լոտ 3. ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ալափարս, հողամասի նպատակային նշանակություն-գյուղատնտեսական, օգտագործման նպատակը-անջրդի վարելահող, վկայականի համար-804546, հողամասի չափ-1.477 հա, 1/2-րդ բաժնեմասի շուկայական արժեքը -703.800 ՀՀ դրամ:
Լոտ 4. ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ալափարս, հողամասի նպատակային նշանակություն-գյուղատնտեսական, օգտագործման նպատակը-արոտի, վկայականի համար-2054219, հողամասի չափ-1.293 հա, 1/2-րդ բաժնեմասի շուկայական արժեքը – 411.400 ՀՀ դրամ:
Լոտ 5. ¦ՎՏԲ-Հայաստան Բանկ§ ՓԲԸ-ում գրավադրված տղամարդու ամուսնական ոսկյա մատանի, հարգ-958, քաշ- 5.95 գր., գնահատված արժեք-60.600ՀՀ դրամ:
Լոտ 6. ¦ՎՏԲ-Հայաստան Բանկ§ ՓԲԸ-ում գրավադրված կանացի ամուսնական ոսկյա մատանի, հարգ-958, քաշ- 4.82 գր., շուկայական արժեքը- 71.100 ՀՀ դրամ:
Լոտ 7. Ավտոմեքենա VW VENTO, գրանցման համար 33 TU 264, նույնականացման համար 5UXFA93585LE83523, արտադրության տարեթիվը՝2005թ., թափքը՝ ունիվերսալ, տեսակը՝ մարդատար, գույնը՝ սև մետալիկ, ավտոմեքենա, շուկայական արժեքը - 433.100 ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028004047050 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան /ք. Աբովյան, Կոտայքի 8/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանին (հեռ. (091) 40-19-22)

Հասցե` ՀՀ Կոտայքի ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19-րդ շենք, 19-րդ բն.

Հեռ..` +374 91 401922

Էլ. փոստ`