Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Կալինինոյի Գրաֆ Գոտլիբ Պանրագործարան» ՍՊԸ–ի պարտավորությունների համար «Յունիբանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքի կրկնաճուրդի մասին

24.03.2017

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Կալինինոյի Գրաֆ Գոտլիբ Պանրագործարան» ՍՊԸ–ի սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

24.03.2017թ. նշանակված <Կալինինոյի Գրաֆ Գոտլիբ Պանրագործարան> ՍՊԸ–ի գույքի կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: <Կալինինոյի Գրաֆ Գոտլիբ Պանրագործարան> ՍՊԸ–ի սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյանի կողմից 14.04.2017թ. ժամը 14:45-ին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում/ՀՀ Լոռու մարզ, ք.Սպիտակ,Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք,10/, կանցկացվի երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող <Կալինինոյի Գրաֆ Գոտլիբ Պանրագործարան> ՍՊԸ–ի պարտավորությունների համար <Յունիբանկ> ՓԲԸ-ում գրավադրված գույքի վաճառքի կրկնաճուրդը, բաց դասական եղանակով` երկու առանձին լոտերով: Աճուրդի մեկնարկային գինը կազմում է 3.470.000 ՀՀ դրամ:
Աճուրդի է հանվելու` Լոտ 1. ՀՀ Լոռու մարզ, Կաթնառատ համայնք հասցեում գտնվող`Արշավիր Նորիկի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող, <Յունիբանկ> ՓԲԸ-ում գրավադրված 526,9 քմ. պանրագործարանը /սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 2158075, տրված 07.09.2006թ/, հողամասի մակերեսը` 0,1430 հա: Լոտ 1 մեկնարկային գինն է` 3.451. 000 ՀՀ դրամ:
Լոտ 3. ՀՀ Լոռու մարզ, Կաթնառատ համայնքում գտնվող<Կալինինոյի Գրաֆ Գոտլիբ Պանրագործարան> ՍՊԸ–ին պատկանող՝ 1 հատ մետաղյա վաննա, 1 հատ մետաղյա տարողություն եւ 100 հատ փայտյա թարեքներ: Լոտ 3 մեկնարկային գինն է` 19.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%--ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <Արդշինբանկ> ՓԲԸ-ի Շենգավիթ մ/ճ-ի սնանկության հատուկ հաշվին` 2473604069270000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան (Լոռու մարզ, ք.Սպիտակ,Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք,10): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել սնանկության գործով կառավարիչ Լ. Պետրոսյանին, հեռ. 091-312-319 , 56-97-74 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց -5, 416 սենյակ:

Հասցե` ք. Երեւան, ՀԱԹ 137շ., բն 40

Հեռ..` +374 91 312319

Էլ. փոստ`