Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սահակ Մխիթարյանի կողմից «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքերի դասական եղանակով աճուրդ-վաճառքի մասին

25.03.2017

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սահակ Մխիթարյանի սնանկության գործով կառավարիչ Ա.Ադամյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

Աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
03.03.2017թ.-ին, ժամը 14:00-ին հայտարարված աճուրդ-վաճառքը կայացավ ԼՈՏ 3-ի մասով:
Հայտնում եմ Ձեզ, որ 13.04.2017թ.-ին, ժամը 14:00-ին ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք.Աշտարակ, Էջմիածնի խճ. 65), հայտարարվում է Սահակ Մխիթարյանի կողմից «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքերի դասական եղանակով աճուրդ-վաճառքը` 2 /երկու/ լոտով, ընդհանուր 1,550,000 /մեկ միլիոն հինգ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Գույքերը իրենցից ներկայացնում են`
ԼՈՏ 1. ՀՀ Արագածոտնի մարզ, Բազմաղբյուր համայնքում գտնվող 0.433 հա հողամաս: Հողամասը հարմար է օգտագործել գյուղատնտեսական նպատակով՝ որպես պտղատու այգի:
Հավանական շուկայական արժեքը կազմում է 870 000 /ութ հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամ:
ԼՈՏ 2. ՀՀ Արագածոտնի մարզ, Բազմաղբյուր համայնքում գտնվող 0.34 հա հողամաս: Հողամասը հարմար է օգտագործել գյուղատնտեսական նպատակով՝ որպես պտղատու այգի:
Հավանական շուկայական արժեքը կազմում է 680 000 /վեց հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց դեպքում` պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցվի «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում բացված Սահակ Մխիթարյանի սնանկության հատուկ հաշվին /11800067243627/, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16.00, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերի ուսումնասիրությունների և այլ տեղեկությունների համար մասնակիցները կարող են դիմել ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան (ք.Աշտարակ, Էջմիածնի խճ. 65) կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Ա.Ադամյանին, հեռ.091(093)-21-01-11:

Հասցե` Ք.Երևան Բագրատունյաց 11ա-19ա

Հեռ..` +374 10 464155

Էլ. փոստ`