Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Հոթել Փենշն» ՍՊԸ-ի պարտավորությունների համար «Ինվեսթմենտ Սթրատեջիկ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ

27.03.2017

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Հոթել Փենշն» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

<Հոթել Փենշն> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Լ.Պետրոսյանի կողմից 11.04.2017թ. ժամը 16:00 Երևանի քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում/ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9/ կանցկացվի <Հոթել Փենշն>ՍՊԸ-ի պարտավորությունների համար <Ինվեսթմենտ Սթրատեջիկ> ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ք.Երևան, Կենտրոն համայնք, Ամիրյան փող. 4/5 հասցեում գտնվող թիվ 5 հասարարական տարածքի վաճառքը հրապարակային սակարկություններով բաց դասական եղանակով, մեկ լրացուցիչ առանձին լոտով:
Աճուրդի է հանվելու`
Լոտ 42 ք.Երևան, Կենտրոն համայնք, Ամիրյան փող. 4/5 շենք, թիվ 5 հասցեում գտնվող 122.98 քմ. հասարակական տարածքը /սեփակ. իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 28082014-01-0072,տրված 28.08.2014թ./, սեփականության իրավունքով պատկանում է <Ինվեսթմենտ Ստրատեջիկ>ՓԲԸ-ին: Լոտ 1 մեկնարկային գինն է՝ 82.900.000 ՀՀ դրամ: Վճարված չէ նաև 851.000 ՀՀ դրամ կադաստրային արժեքը, վճարումը կատարվում է գնորդի կողմից: Գնորդը կրելու է նաև գույքի ձևակերպման, գրանցման և գույքահարկի հնարավոր պարտքերի պարտավորությունները։
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <Արդշինինվեստբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ-ի սնանկության հատուկ հաշվին` 247360399270015 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում/ք.Երևան, Տ.Մեծի 23/1/: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել սնանկության գործով կառավարիչ Լ. Պետրոսյանին, հեռ. 091-312-319 , 56-97-74 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5, 416 սենյակ:

Հասցե` ք. Երեւան, ՀԱԹ 137շ., բն 40

Հեռ..` +374 91 312319

Էլ. փոստ`