Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայտարարություն «Վլադ Գրիգ» ՍՊԸ-ի գույքը կրկնաճուրդով վաճառելու մասին

27.03.2017

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Վլադ Գրիգ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյան
«Սնանկության մաիսն» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

24.03.2017թ. նշանակված կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: 28.04.2017թ. ժամը 12:00-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9) տեղի կունենա <<Վլադ Գրիգ>> ՍՊԸ-ի գույքի բաց դասական եղանակով աճուրդ:
Լոտ N 1. Լոռու մարզ, ք.Ստեփանավան, Մ.Բաղրամյան 65: Շինության ընդհանուր մակերեսը 481քմ, երկհարկանի, հողի մակերեսը 310քմ: լոտի մեկնարկային գինն է 24.387.237 ՀՀ դրամ:
Լոտ N 3. Լոռու մարզ, Ամրակից համայնք, Կենտրոնական փողոց 36 հասցեում գտնվող գազալցակայան, որի կազմում ընդգրկված է ենթակայան 62,73քմ, գազաճնշման կայան 189,34քմ, արհեստանոց 69,48քմ, լիցքավորման կետ 171,2քմ, հողամասի չափը 5.300քմ:: Լոտի մեկնարկային գինն է 29.524.500 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը: Աճուրդի նախավճարը պետք է մուսվի ԱՇԻԲ, հ/հ 2480132090720090 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան(ք.Երևան, Տիգրան Մեծի 23/1): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել <<Վլադ Գրիգ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա.Չիտչյանին, հեռ. 091-40-71-82 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5, 1-ին հարկ, 108 սենյակ:

Հասցե` ք.Երևան, Թոթովենցի 8/2, բն.21

Հեռ..` +374 94 407182

Էլ. փոստ`