Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Գասպարյան և որդիներ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

29.03.2017

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Գասպարյան և որդիներ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

29.03.2017թ ժամը 12:00-ին նշանակված «Գասպարյան և որդիներ» ՓԲԸ-ի սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ վաճառք չի կայացել հայտ չլինելու պատճառով :
15.05.2017թ -ին ժամը 12:00-ին Գասպարյան և որդիներ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյանի կողմից Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք. Երևան Թբլիսյան 3/9) կանցկացվի «Գասպարյան և որդիներ» ՓԲԸ-ի սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան Դրոյի փող. թիվ 22 շենքերի, շինությունների և հողամասի (Զեյթունի հացի գործարան) անշարժ գույքի կրկնաճուրդ` բաց դասական եղանակով մեկ առանձին լոտով:
Լոտ 1-ը իրենից ներկայացնում է ք. Երևան Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան Դրոյի փող. թիվ 22 շինություններ և հողամաս (Զեյթունի հացի գործարան), մեկնարկային գինը կազմում է 202.447.350 ՀՀ դրամ, որի մեջ հաշվարկված չէ տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքը : Ծանոթություն` հողի կադաստրային արժեքը վճարվում է գնորդի կողմից, : Աճուրդի արդյունքների մասին կազմվում է արձանագրություն : Գույքի փոխանցման,ազատման, նոտարական և պետական գրանցման ծախսերը կատարվում է գնորդի կողմից : Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%--ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է մուծվի <<Արդշինբանկ>>ՓԲԸ Շ/Մ բացված Գասպարյան և որդիներ» ՓԲԸ-ի սնանկության հատուկ հաշվին`հ/հ 2473602556700280 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան (ք. Երևան Հր. Ներսեսյան 10): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Գասպարյան և որդիներ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Մ.Հայրապետյանին, հեռ. 091-40-79-15 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5շ. 416 սենյակ:

Հասցե` ք.Երեւան, Սիսվանի 6

Հեռ..` +374 91 407915

Էլ. փոստ`