Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Արտակ Կարապետյանին պատկանող գույքը հրապարակային սակարկությունների միջոցով օտարելու մասին

30.03.2017

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Իզաբելլա Ցամաքյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք.Երևան, Թբիլիսյան խճ. 3/9 հասցեում) 02.05.2017թ. ժամը 10:00-ին տեղի կունենա Արտակ Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Արաբկիր համայնք, Ա. Խաչատրյան փ. 33/2 շենք, թիվ 48 բնակարանի և ք. Երևան, Նոր-Նորք համայնք, 1-ին մ/շ. 91 շենք, թիվ 2 բնակարանի հրապարակային սակարկությունը:
Լոտ N 1 Ք. Երևան, Արաբկիր համայնք, Ա. Խաչատրյան փ. 33/2 շենք, թիվ 48 բնակարան /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 875114, տրված 30.04.2002թ., ընդհանուր մակերեսը 64.1 քմ./: Բնակարանը գտնվում է 9 հարկանի պանելային շենքի 7-րդ հարկում, առաստաղի բարձրությունն է 2,70 մետր: Մուտքի դուռը մետաղյա է, ներսի դռները` փայտյա, պատուհանները` մետաղապլաստ, հատակը` մանրատախտակ, պատերը և առաստաղը` ներկանյութ: Սանհանգույցը և լոգարանը առանձին են, հատակը և պատերը` կերամիկական սալիկ: Առկա են հեռախոս, գազամատակարարում, ջրամատակարարում, էլեկտրամատակարարում և ջեռուցման անհատական համակարգ:
Անշարժ գույքը գրավադրված է Գրիգոր Վիլիկի Հովհաննիսյանի մոտ Արտակ Կարապետյանի պարտավորությունների դիմաց և գույքի շուկայական արժեքը համաձայն ՙՏիգրիս՚ ՍՊԸ-ի գնահատման հաշվետվության կազմում է 19 400 000 ՀՀ դրամ:
Լոտ N 2 Ք. Երևան, Նոր-Նորք համայնք, 1-ին մ/շ, 91 շենք, թիվ 2 բնակարան /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 2537357, ընդհանուր մակերեսը 29.7 քմ./: Բնակարանը գտնվում է 5 հարկանի պանելային շենքի 1-ին հարկում, առաստաղի բարձրությունն է 2,66 մետր: Մուտքի դուռը մետաղյա է, ներսի դռները` փայտյա, պատուհանները` մետաղապլաստ, հատակը` մանրատախտակ, պատերը և առաստաղը` ներկանյութ: Սանհանգույցը և լոգարանը միասին են, հատակը` կերամիկական սալիկ, պատերը` ներկանյութ: Առկա են հեռախոս, գազամատակարարում, ջրամատակարարում, էլեկտրամատակարարում:
Անշարժ գույքը գրավադրված է ՙՀայբիզնեսբանկ՚ ՓԲԸ-ում Արտակ Կարապետյանի պարտավորությունների դիմաց և գույքի շուկայական արժեքը համաձայն ՙՏիգրիս՚ ՍՊԸ-ի գնահատման հաշվետվության կազմում է 6 900 000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Աճուրդի մասնակցության և աճուրդի նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի <Կոնվերս Բանկ> ՓԲԸ-ի հ/հ 19300 61156070100 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան (ք.Երևան Տ. Մեծի 23/1): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Արտակ Կարապետյանի սնանկության գործով կառավարիչ Ի.Ցամաքյանին, հեռ. 093-197-307 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5, 2-րդ հարկ, 26 սենյակ:

Հասցե` ք.Երևան, Լենինգրադյան 18/24

Հեռ..` +374 93 197307

Էլ. փոստ`