Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սարգիս Սարգսյանին պատկանող և վերջինիս կողմից գրավադրված անշարժ գույքերի դասական եղանակով աճուրդ-վաճառքի մասին

10.04.2017

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սարգիս Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ Ա.Ադամյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

Աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 03.05.2016թ.-ի վճռով պարտապան Սարգիս Սարգսյանը ճանաչվել է սնանկ:
Նույն դատարանի 12.05.2016թ.-ի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Արմենակ Ադամյանը:
Համաձայն ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ԱՐԱԴ/0033/04/15 սնանկության գործով 30.03.2017թ.-ի վճռի, հիմք ընդունելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ կետը և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքը, 2017 թ-ի ապրիլի 26-ին, ժամը 13:00-ին ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք.Աշտարակ, Էջմիածնի խճ. 65), հայտարարվում է Սարգիս Սարգսյանին պատկանող և վերջինիս կողմից գրավադրված անշարժ գույքերի դասական եղանակով աճուրդ-վաճառքը` 5 (հինգ) առանձին ԼՈՏ-ով, ընդհանուր 10 250 000 (տասը միլիոն երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Գույքերը հետևյալն են՝
1. ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Արագածավան, Պ.Սևակի փող., թիվ 11հասցեում գտնվող բնակելի տուն /սեփ.վկ. 2627668/: Հավանական շուկայական արժեքը 2 800 000 /երկու միլիոն ութ հարյուր հազար/ ՀՀ դրամ է
2. ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Արագածավան վարելահող /սեփ.վկ. 1690229/: Հավանական շուկայական արժեքը 2 000 000/երկու միլիոն/ ՀՀ դրամ է:
3. ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Արագածավան վարելահող /սեփ.վկ. 340901/: Հավանական շուկայական արժեքը 850 000 /ութ հորյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ
4. ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Արագածավան վարելահող /սեփ.վկ. 1690228/: Հավանական շուկայական արժեքը 2 900 000 / երկու միլիոն ինը հարյուր հազար/ ՀՀ դրամ է
5. ԶԻԼ 4331 մակնիշի /տեխվկ. 01AA005936/: Հավանական շուկայական արժեքը 1 700 000 /մեկ միլիոն յոթ հարյուր հազար/ ՀՀ դրամ է
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց դեպքում` պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցվի «Անելիք բանկ» ՓԲԸ-ում բացված Սարգիս Սարգսյանի սնանկության հատուկ հաշվին /1180006724363/, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16.00, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերի ուսումնասիրությունների և մանրամասն տեղեկությունների համար մասնակիցները կարող են դիմել ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան (ք.Աշտարակ, Էջմիածնի խճ. 65) կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Ա.Ադամյանին, հեռ.091(093)-21-01-11:

Հասցե` Ք.Երևան Բագրատունյաց 11ա-19ա

Հեռ..` +374 10 46 41 55

Էլ. փոստ`