Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով պարտապանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդի մասին

11.12.2018

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Հովհաննես Սողոմոնյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2018թ. Դեկտեմբերի 10-ին Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով պարտապանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդը չի կայացել, հայտ չլինելու պատճառով:
2018թ. Դեկտեմբերի 28-ին ժամը 14:30–ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք.Երևան, Հր. Ներսիսյան 10) նշանակված է Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով պարտապանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդը հետևյալ լոտով.
Լոտ 1. Ք. Երևան, Այվազովսկու փող. 14 հասցեում գտնվող արտադրատարածք, հողամասի մակերեսը` 4,5 հա, շինությունների մակերեսը` 9278,95 քառ. մետր: Մեկնարկային արժեքը կազմում է 272 124 151 ՀՀ դրամ, որի մեջ ներառված չէ գույքի չվճարված կադաստրային արժեքը, որը կազմում է 203 580 000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ա)ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները‚ բ) կրկնաճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը‚ մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար։ Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ պարտապանի սնանկության կառավարիչի դրամարկղ կամ փոխանցումով ,,Հայբիզնեսբանկ,, ՓԲԸ-ում բացված 1150018458548590 սնանկացման հատուկ հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 ներառյալ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, հասցե՝ (ք.Երևան, Հր. Ներսիսյան 10): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանին 095-45-43-56 հեռախոսահամարով։

Հասցե` ք. Երևան, Նոր-Արեշ 14փ., 38ա-21

Հեռ..` +37495454356

Էլ. փոստ`