Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արմեն Արամյանին սեփականությամբ պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

17.12.2018

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Իզաբելլա Ցամաքյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք.Երևան, Թբիլիսյան խճ. 3/9 հասցեում) 04.03.2019թ. ժամը 10:00-ին տեղի կունենա Արմեն Արամյանին սեփականության իրավունքով պատկանող թիվ 1 լոտի` ք. Երևան, Պրագայի փողոց, թիվ 46 հասցեում գտնվող անշարժ գույքի հրապարակային սակարկությունը:
Լոտ N 1. Ք. Երևան, Կենտրոն համայնք, Պրագայի փողոց, թիվ 46 հասցեում գտնվող անշարժ գույք /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 2035386, տրված 14.11.2005թ./:
Շինության ընդհանուր մակերեսն է 956,4 քմ., որից նկուղային հարկը` 251,13 քմ., 1-ին, 2-րդ և 3-րդ հարկերը` 705,27 քմ.: Շինությունը ունի նաև 4-րդ հարկ, որը ներառված չէ անշարժ գույքի վկայականի մեջ, ուստի չի ներառվել նաև գնահատման հաշվարկներում: Շինության ներքին հարդարանքը գտնվում է անավարտ վիճակում:
Անշարժ գույքը գրավադրված է §ԲՏԱ Բանկ¦ բաժնետիրական ընկերությունում Արմեն Արամյանի պարտավորությունների դիմաց: Անշարժ գույքի մեկնարկային արժեքն է 400 000 000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Աճուրդի մասնակցության և աճուրդի նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի §Հայէկոնոմբանկ¦ ՓԲԸ-ի հ/հ 163468018698 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան (ք.Երևան Տ. Մեծի 23/1): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Արմեն Արամյանի սնանկության գործով կառավարիչ Ի.Ցամաքյանին, հեռ. 093-197-307 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5, 2-րդ հարկ, 26 սենյակ:

Հասցե` ք.Երևան, Լենինգրադյան 18/24

Հեռ..` +37493197307

Էլ. փոստ`