Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արման Կարգինյանի գույքը հրապարակային կրկնակի սակարկություններով վաճառելու մասին

26.12.2018

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Մարտիկյան Հենրիկ Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

26.12.2018թ-ին հայտարարված Արման Կարգինյանի սնանկության գործով գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտերի բացակայության պատճառով: 28.02.2019թ-ին ժամը 15:10-ին սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ք.Երևան, Թիբիլսյան խճուղի 3/9 հասցեի շենքում կանցկացվի Արման Կարգինյանի սնանկության գործով անշարժ գույքի աճուրդային վաճառք` մեկ լոտով.
ԼՈՏ-1. 181.7քմ ընդհանուր մակերեսով երկհարկանի բնակելի տուն՝ տեղակայված 0.01564հա մակերեսով տնամերձ հողամասի վրա, գտնվում է ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջան, Ս.Վշտունու 2-րդ նրբանցք թիվ 15ա հասցեում: Բնակելի տան հիմքը և միջհարկային ծածկը՝ միաձույլ երկաթբետոն, պատերը՝ տուֆ, տանիքը՝ թիթեղապատ, պատուհանները՝ փատյա, մուտքի դուռը՝ երկաթյա, ներքին դռները՝ փատյա, հատակը՝ մանրահատակ: Տունն ունի ավտո կայանատեղի և օժանդակ շինություններ` շինություն՝ 3.3քմ, կաթսայատուն` 3.8քմ, աստիճանավանդակ՝ 1.5քմ, և պարիսպ՝ 1.72գծ/մ մակերեսներով: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Արման Կարգինյանին /սեփ. իրավունքի վկայական թիվ 2682953, տրված 02.08.2011թ./: Մեկնարկային գինը՝ 6.670.727 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
• ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդի մ/ճ-ում բացված սնանկության գործով թիվ 2477601142120010 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9 հասցեով:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. /034/ 2-33-76, /094/ 348664)` ցանկացած ժամանակ:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`