Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <Կաէմ Սերվիս> ՍՊԸ վարկի ապահովման միջոց հանդիսացող սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին

27.12.2018

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <Կաէմ Սերվիս> ՍՊԸ սնանկութան գործով կառավարիչ Սարգիս Միրաքյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

2019թ.փետրվարի 27 -ին, ժամը 12 00, <Կաէմ Սերվիս> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ս. Միրաքյանի կողմից ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում /ք.Աբովյան, Կոտայքի 8 / կանցկացվի <Կաէմ Սերվիս> ՍՊԸ վարկի ապահովման միջոց հանդիսացող սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը:
Աճուրդի է հանված ՍՊԸ – ին 1 լոտով պատկանող միջոցը 35.550.000 ՀՀ դրամ րնդհանուր արժեքով`
լոտ1. Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ 17 փող, թիվ 6/3 հասցեում գտնվող սեփականության իրավունքով պատկանող 147.6 ք.մ մակերեսով արտադրամասի և 2030 քմ մակերեսով հողամասի շուկայական արժեքը կազմում է - 35.550.000 ՀՀ դրամ: Հողամասի կադաստրային արժեքը մուծված չէ և կազմում է 9.183.720 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարակային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ, <Արդշինբանկ> Սևան մ/ճ 2477203642040000 սնանկության հատուկ հաշվի համարին: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան հետևյալ հասցեով` ք.Աբովյան, Կոտայքի 8: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ զանգահարելով 099201390 հեռախոսահամարին:

Հասցե` ք.Սևան,Նաիրյան 4/6

Հեռ..` 099201390

Էլ. փոստ`