Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Անահիտ Հարությունյանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

09.01.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Մարտիկյան Հենրիկ Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

09.01.2019թ-ին հայտարարված Անահիտ Հարությունյանի սնանկության գործով գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: 28.02.2019թ-ին ժամը 14:00-ին սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ք. Երևան, Օտյան 53/2 շենքում կանցկացվի Անահիտ Հարությունյանի սնանկության գործով անշարժ գույքի կրկնակի աճուրդային վաճառք` 1 լոտով.
ԼՈՏ-1. ք Երևան, Սեբաստիա 141/2 շենք, բն. 71 հասցեում գտնվող 62.4 քմ մակերեսով բնակարան 12 հարկանի պանելային շենքի 4-րդ հարկում: Մուտքի դուռը՝ երկաթյա, ներքին դռները՝ փայտյա, պատուհանները՝ փայտյա, հատակը՝ մանրահատակ, միջանցքը՝ սալիկապատ: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Անահիտ Ռաֆիկի Հարությունյանին /վկայական թիվ 2661915, գրանցված 12.05.2011թ./ և վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «ԷՔՍՊՐԵՍ ԿՐԵԴԻՏ ՈՒՎԿ ՓԲԸ»-ում: Մեկնարկային գինը՝ 16.950.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվեն «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված սնանկության գործով 2477601142120010 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդի աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում բաշխման ենթակա գույքի արժեքի մեջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ք.Երևան, Երվանդ Օտյան 53/2 հասցեուվ:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտերի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. /0234/ 2-33-76, /094/ 348664)` ցանկացած ժամանակ:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`