Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սուսամբար Գյուրջյանի սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

10.01.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Իզաբելլա Ցամաքյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

10.01.2019թ. ժամը 10:30-ին նշանակված Սուսամբար Գյուրջյանի սնանկության գործով աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
ՀՀ սնանկության դատարանի շենքում` ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում 01.02.2019թ. ժամը 11:00-ին տեղի կունենա Սուսամբար Գյուրջյանին սեփականությամբ պատկանող և վերջինիս պարտավորությունների համար §Փարվանա Կրեդիտ ՈՒՎԿ¦ ՍՊԸ-ում գրավադրված հողամասի հրապարակային սակարկությունը:
Լոտ N 1. ՀՀ, Արմավիրի մարզ, Մրգաշատ գյուղում գտնվող հողամաս /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 2683788, տրված 13.12.2010թ., կադաստրային համարը` 04-067-705-004, 25 262 քմ./: Հողամասը սեփականության իրավունքով պատկանում է Սուսամբար Գյուրջյանին:
Անշարժ գույքը գրավադրված է ՙՓարվանա Կրեդիտ ՈՒՎԿ՚ ՍՊԸ-ում Սուսամբար Գյուրջյանի պարտավորությունների դիմաց և գույքի շուկայական արժեքը կազմում է 1 638 788 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Աճուրդի մասնակցության և աճուրդի նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի <Հայէկոնոմբանկ> ՓԲԸ-ի հ/հ 163468017468 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Սուսամբար Գյուրջյանի սնանկության գործով կառավարիչ Ի.Ցամաքյանին, հեռ. 093-197-307 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5, 2-րդ հարկ, 26 սենյակ:

Հասցե` ք.Երևան, Լենինգրադյան 18/24

Հեռ..` +37493197307

Էլ. փոստ`