Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ Հայկազ Հայկազյանի գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

16.01.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն 089-09

14.01.2019թ․ ժամը 11։30-ին հայտարարված աճուրդը ներքոհիշյալ լոտի մասով չի կայացել:
28.02.2019թ․ ժամը 16։20-ին ք.Երևան, Օտյան 53/2 հասցեում, պարտապան ԱՁ Հայկազ Հայկազ¬յանի սնանկության գործով կառավարչի կողմից կանցկացվի բաց դասական /գնի ավելացման/ եղանակով աճուրդ:
Վաճառքի է ներկայացվում հետևյալ գույքը.
Պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույք.
Լոտ 1 – ՀՀ, ք.Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Հաղթանակ 3-րդ թաղամաս, թիվ 69/2 հաս¬ցե¬ում գտնվող հողամաս /վկայական՝ 10102012-01-1588, տրված՝ 10.10.2012թ./: Իրենից ներկայացնում է 500 քմ մա¬կե¬րե-սով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք: Աճուրդի մեկնարկային գինը՝ 1.234.124 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում (ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն) կարող են հայտ ներկայացնել դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը` լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/, իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ, պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ «Կոնվերսբանկ» ՓԲԸ, հ/հ 19300 67542800100:
Աճուրդն անցկացվում է աճուրդի կանոնակարգին համապատասխան: Աճուրդում հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պե¬տա¬¬կան գրանցման (անհրաժեշտության դեպքում), գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու, առու¬վա¬ճառքի պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուր¬դի հաղթողի կողմից:
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից, կամ գտնել հետևյալ հղումով՝ https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ
Լոտը ուսումնասիրելու, լոտի մասին այլ տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկա¬ցած այլ հարցով դիմել սնանկության գործով կառավարչին (հեռ., viber, Whatsapp +37493456258):

Հասցե` ք.Երևան, Դավթաշեն 4 թաղ., 28/71

Հեռ..` +37493456258

Էլ. փոստ`