Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ա.Ա.Ա. ՏՐԱՆՍՍԵՎ» ՍՊԸ-ի գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

16.01.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն 070-27

14.01.2019թ. ժամը 10:05-ին հայտարարված աճուրդը ստորև նշված լոտերի մասով չի կայացել:
28.02.2019թ. ժամը 16:30-ին, ք.Երևան, Օտյան 53/2 հասցեում՝ դատարանի շենքում, սնանկության գործով կառավարչի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ:
Շարադրված հերթականությամբ վաճառքի են ներկայացվում պարտապան «Ա.Ա.Ա. ՏՐԱՆՍՍԵՎ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ գույքը.
Լոտ 3 - «ԼԱԶ-695» մակնիշի, 332 US 34 պետհամարանիշով ավտոբուս, աճուրդի մեկնարկային գինը` 15.997 ՀՀ դրամ: Ավտոբուսը գտնվում է ինտենսիվ շահագործված և ֆիզիկապես մաշված վիճակում, մետաղական մասերում նկատելի են կորոզիայի ենթարկված, ներկաթափված հատվածներ: Տեղազննման պահին ավտոբուսը գտնվում էր կիսաթալանված վիճակում՝ թափքի և սրահի սարքավորումները, շարժիչը, ընթացքային պահեստամասերը, արտաքին երեսապատման թիթեղների որոշ մասը՝ մոտ 70%-ը ապամոնտաժված է, էլ.սարքավորումները, ապակիների մոտ 85%-ը, անվադողերը, վառելիքի լիցքավորման սարքավորումները և այլն բացակայում են: Պահպանված են որոշ դետալներ և մասեր: Վազքը, ըստ բանավոր հայտարարության, ստույգ հայտնի չէ և այն ենթադրաբար կազմում է ավելի, քան 200000 կմ:
Լոտ 4 - «ՊԱԶ-672» մակնիշի, 323 US 34 պետհամարանիշով ավտոբուս, աճուրդի մեկնարկային գինը` 39.858 ՀՀ դրամ: Ավտոբուսը գտնվում է ինտենսիվ շահագործված և ֆիզիկապես մաշված վիճակում, թափքի և սրահի սարքավորումները ապամոնտաժված են, մետաղական մասերում նկատելի են կորոզիայի ենթարկված, ներկաթափված հատվածներ: Տեղազննման պահին ավտոբուսը գտնվում էր կիսաթալանված վիճակում՝ շարժիչը հանված է, էլ. սարքավորումները, անվադողերը, ապակիների մոտ 10%-ը և այլ սարքավորումներ բացակայում են: Վազքը, ըստ բանավոր հայտարարության, ստույգ հայտնի չէ և այն ենթադրաբար կազմում է ավելի, քան 200000 կմ: Պահպանված են որոշ դետալներ և մասեր:
Լոտ 5 - «ՊԱԶ-672» մակնիշի, 380 US 34 պետհամարանիշով ավտոբուս, աճուրդի մեկնարկային գինը` 78.654 ՀՀ դրամ: Ավտոբուսը գտնվում է ինտենսիվ շահագործված և ֆիզիկապես մաշված վիճակում, թափքը և սրահը կիսամաշ են, անվադողերը՝ հանված: Տեղազննման պահին ավտոբուսը գտնվում էր ոչ աշխատանքային վիճակում՝ շարժիչը ենթակա է նորոգման, ակումուլյատորային մարտկոցը բացակայում է: Վազքը, ըստ բանավոր հայտարարության, ստույգ հայտնի չէ և այն ենթադրաբար կազմում է մոտ 200000 կմ: Ըստ արտաքին զննության բոլոր սարքավորումները, հանգույցները և դետալները (բացառությամբ առջևի անվադողերի) առկա են:
Լոտ 6 - «ՊԱԶ-672» մակնիշի, 379 US 34 պետհամարանիշով ավտոբուս, աճուրդի մեկնարկային գինը` 17.537 ՀՀ դրամ: Մեքենան գտնվում է ինտենսիվ շահագործված և ֆիզիկապես մաշված վիճակում, թափքի և սրահի սարքավորումները ապամոնտաժված են, մետաղական մասերում նկատելի են կորոզիայի ենթարկված, ներկաթափված հատվածներ: Տեղազննման պահին ավտոբուսը գտնվում է կիսաթալանված վիճակում, շարժիչը հանված է, էլեկտրական սարքավորուները, առջևի անվադողերը և այլ սարքավորումներ բացակայում են: Վազքը, ըստ բանավոր հայտարարության, ստույգ հայտնի չէ և այն ենթադրաբար կազմում է ավելի, քան 200000 կմ: Վառելիքի լիցքավորման սարքավորումները բացակայում են: Պահպանված են որոշ դետալներ և մասեր:
Լոտ 8 - «ՊԱԶ-672» մակնիշի, 377 US 34 պետհամարանիշով ավտոբուս, աճուրդի մեկնարկային գինը`17.273 ՀՀ դրամ: Ավտոբուսը գտնվում է ինտենսիվ շահագործված և ֆիզիկապես մաշված վիճակում, թափքի և սրահի սարքավորումները ապամոնտաժված են, մետաղական մասերում նկատելի են կորոզիայի ենթարկված, ներկաթափված հատվածներ: Տեղազննման պահին ավտոբուսը գտնվում էր կիսաթալանված վիճակում՝ շարժիչը հանված է, էլ. սարքավորումները, անվադողերը, ապակիների մոտ 40%-ը և այլ սարքավորումներ բացակայում են: Վազքը, ըստ բանավոր հայտարարության, ստույգ հայտնի չէ և այն ենթադրաբար կազմում է ավելի, քան 200000 կմ: Պահպանված են որոշ դետալներ և մասեր:
Լոտ 11 - «ՊԱԶ-672» մակնիշի, 327 US 34 պետհամարանիշով ավտոբուս, աճուրդի մեկնարկային գինը` 50.488 ՀՀ դրամ: Ավտոբուսը գտնվում է ինտենսիվ շահագործված և ֆիզիկապես մաշված վիճակում, թափքը և սրահը կիսամաշ են, անվադողերի մաշվածությունը՝ 60-70%: Տեղազննման պահին ավտոբուսը գտնվում էր ոչ աշխատանքային վիճակում՝ տեխնիկապես անսարք է, ակումուլյատորային մարտկոցը բացակայում է, թափքը մասամբ դեֆորմացված է, կան ժանգոտված հատվածներ: Վազքը, ըստ բանավոր հայտարարության, ստույգ հայտնի չէ և այն ենթադրաբար կազմում է մոտ 200000 կմ: Ըստ արտաքին զննության բոլոր սարքավորումները, հանգույցները և դետալները առկա են:
Լոտ 12 - «ՊԱԶ-672» մակնիշի, 326 US 34 պետհամարանիշով ավտոբուս, աճուրդի մեկնարկային գինը` 37.201 ՀՀ դրամ: Ավտոբուսը գտնվում է ինտենսիվ շահագործված և ֆիզիկապես մաշված վիճակում, թափքի և սրահի սարքավորումները ապամոնտաժված են, մետաղական մասերում նկատելի են կորոզիայի ենթարկված, ներկաթափված հատվածներ: Տեղազննման պահին ավտոբուսը գտնվում էր կիսաթալանված վիճակում՝ շարժիչը հանված է, էլ. սարքավորումները, անվադողերը, ապակիների մոտ 10%-ը և այլ սարքավորումներ բացակայում են: Վազքը, ըստ բանավոր հայտարարության, ստույգ հայտնի չէ և այն ենթադրաբար կազմում է ավելի, քան 200000 կմ: Պահպանված են որոշ դետալներ և մասեր:
Լոտ 13 - «ՊԱԶ-672» մակնիշի, 325 US 34 պետհամարանիշով ավտոբուս, աճուրդի մեկնարկային գինը` 37.201 ՀՀ դրամ: Ավտոբուսը գտնվում է ինտենսիվ շահագործված և ֆիզիկապես մաշված վիճակում, թափքի և սրահի սարքավորումները ապամոնտաժված են, մետաղական մասերում նկատելի են կորոզիայի ենթարկված, ներկաթափված հատվածներ: Տեղազննման պահին ավտոբուսը գտնվում էր կիսաթալանված վիճակում՝ շարժիչը հանված է, էլ. սարքավորումները, անվադողերը, ապակիների մոտ 10%-ը և այլ սարքավորումներ բացակայում են: Վազքը, ըստ բանավոր հայտարարության, ստույգ հայտնի չէ և այն ենթադրաբար կազմում է ավելի, քան 200000 կմ: Պահպանված են որոշ դետալներ և մասեր:
Լոտ 14 - «ՊԱԶ-672» մակնիշի, 382 US 34(0371Լ) պետհամարանիշով ավտոբուս, աճուրդի մեկնարկային գինը` 73.605 ՀՀ դրամ: Ավտոբուսը գտնվում է ինտենսիվ շահագործված և ֆիզիկապես մաշված վիճակում, թափքը և սրահը կիսամաշ են, մետաղական մասերում նկատելի են կորոզիայի ենթարկված, ներկաթափված հատվածներ: Տեղազննման պահին ավտոբուսը գտնվում էր ոչ աշխատանքային վիճակում՝ շարժիչը ենթակա է վերանորոգման և բացակայում է ակումուլյատորային մարտկոցը, անվադողերը հանված են: Վազքը, ըստ բանավոր հայտարարության, ստույգ հայտնի չէ և այն ենթադրաբար կազմում է մոտ 200000 կմ: Ըստ արտաքին զննության բոլոր սարքավորումները, հանգույցները և դետալները (բացառությամբ անվադողերի) առկա են:
Լոտ 15 - «ՊԱԶ-672» մակնիշի, 381 US 34 (2272Լ) պետհամարանիշով ավտոբուս, աճուրդի մեկ¬նար-կային գինը` 70.151 ՀՀ դրամ: Ավտոբուսը գտնվում է ինտենսիվ շահագործված և ֆիզիկապես մաշված վիճակում, թափքը և սրահը մաշված են, մետաղական մասերում նկատելի են կորոզիայի ենթարկված, ներկաթափված հատվածներ, անվադողերը մաշված են 40-50%-ով: Տեղազննման պահին ավտոբուսը գտնվում էր աշխատանքային վիճակում: Վազքը, ըստ բանավոր հայտարարության, ստույգ հայտնի չէ և այն ենթադրաբար կազմում է մոտ 200000 կմ: Գազի լիցքավորման 8 բալոններից առկա են 5-ը:
Լոտ 17 - «ՎԱԶ-21074» մակնիշի, 697 US 34 պետհամարանիշով ավտոմեքենա, աճուրդի մեկնար¬կա-յին գինը` 40.921 ՀՀ դրամ: Ավտոմեքենան գտնվում է ինտենսիվ շահագործված և ֆիզիկապես մաշ¬ված վիճակում: Տեղազննման պահին ավտոմեքենան եղել է տեխնիկապես անսարք վիճակում, շարժիչը ենթակա է վերանորոգման, բացակայում է ակումուլյատորային մարտկոցը, ետևի անվադողերը, թափքի վրա կան թիթեղի խփված և ճմռթված, ժանգոտված և ներկաթափված հատվածներ, հանված են առջևի երեսպատման և երկայնական վահանակները: Վազքը, ըստ բանավոր հայտարարության, ստույգ հայտնի չէ և այն ենթադրաբար կազմում է ավելի, քան 150000 կմ: Պահպանված են բոլոր դետալները և մասերը:
Լոտ 18 - «ՎԱԶ-21074» մակնիշի, 699 US 34 պետհամարանիշով ավտոմեքենա, աճուրդի մեկնարկային գինը` 50.009 ՀՀ դրամ: Ավտոմեքենան գտնվում է ինտենսիվ շահագործված և ֆիզիկապես մաշված վիճակում: Տեղազննման պահին ավտոմեքենան եղել է տեխնիկապես անսարք վիճակում, շարժիչը ենթակա է վերանորոգման, բացակայում է ակումուլյատորային մարտկոցը, թափքի վրա կան թիթեղի ժանգոտված և ներկաթափված հատվածներ, հանված է ետևի երկայնական վահանակը: Վազքը, ըստ բանավոր հայտարարության, ստույգ հայտնի չէ և այն ենթադրաբար կազմում է ավելի, քան 150000 կմ: Պահպանված են բոլոր դետալները և մասերը:
Լոտ 19 - «ՎԱԶ-21074» մակնիշի, 694 US 34 պետհամարանիշով ավտոմեքենա, աճուրդի մեկնարկային գինը` 66.962 դրամ: Ավտոմեքենան գտնվում է ինտենսիվ շահագործված և ֆիզիկապես մաշված վիճա-կում, թափքի և սրահի սարքավորումները ապամոնտաժված են վերանորոգման նպատակով: Տեղազննման պահին ավտոմեքենայի թափքի կապիտալ վերանորոգումն ավարտված էր, շարժիչը և սարքավորումները հանված էին և գտնվում էին տեղում, ենթակա էին հավաքման: Վազքը, ըստ բանավոր հայտարարության, ստույգ հայտնի չէ և այն ենթադրաբար կազմում է ավելի, քան 150000 կմ: Պահպանված են բոլոր դետալները և մասերը:
Լոտ 20 - «ԳԱԶ-2410» մակնիշի, 555 US 34 պետհամարանիշով ավտոմեքենա, աճուրդի մեկնար¬կային գինը` 19.398 ՀՀ դրամ: Ավտոմեքենան գտնվում է ավերված, մաշված վիճակում: Տեղազննման պահին ավտոմեքենան եղել է տեխնիկապես անսարք՝ քանդված, ավերված, թալանված վիճակում, թափքի վրա կան թիթեղի ժանգոտված, ներկաթափված և քայքայված հատվածներ, հանված են շարժիչը, անվադողերը և բոլոր սարքավորուները: Վազքը, ըստ բանավոր հայտարարության, ստույգ հայտնի չէ և այն ենթադրաբար կազմում է ավելի, քան 200000 կմ: Պահպանված են որոշ դետալներ և մասեր:
Լոտ 21 - «ԼԱԶ-42021» մակնիշի, 331 US 34 պետհամարանիշով ավտոբուս, աճուրդի մեկնարկային գինը` 86.625 ՀՀ դրամ:
Լոտ 22 - «ԼԱԶ-42021» մակնիշի, 336 US 34 պետհամարանիշով ավտոբուս, աճուրդի մեկնարկային գինը` 93.803 ՀՀ դրամ,
Լոտ 23 - «ԼԱԶ-42021» մակնիշի, 384 US 34 պետհամարանիշով ավտոբուս, աճուրդի մեկնարկային գինը` 93.803 ՀՀ դրամ,
Լոտ 24 - «ԼԱԶ-695» մակնիշի, 410 US 34 պետհամարանիշով ավտոբուս, աճուրդի մեկնարկային գինը` 33.003 ՀՀ դրամ:
21-ից 24-րդ լոտերը ինտենսիվ շահագործված են, գտնվում են ոչ աշխատանքային վիճակում, բացակայում են ընթացքային մասի որոշ դետալներ, սրահների կահավորանքի պարագաները, առկա անվադողերը օգտագործման պիտանի չեն:

Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում (ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն) կարող են հայտ ներկայացնել դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը` լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/, իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ, պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ «Կոնվերսբանկ» ՓԲԸ, հ/հ 19300 30201984000:
Աճուրդն անցկացվում է աճուրդի կանոնակարգին համապատասխան: Աճուրդում հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պե-տա¬¬կան գրանցման (անհրաժեշտության դեպքում), գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու, առու¬վա¬ճառքի պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուր¬դի հաղթողի կողմից:
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից, կամ գտնել հետևյալ հղումով՝ https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ
Լոտը ուսումնասիրելու, լոտի մասին այլ տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկա-ցած այլ հարցով դիմել սնանկության գործով կառավարչին (հեռ., viber, Whatsapp +37493456258):

Հասցե` ք.Երևան, Դավթաշեն 4 թաղ., 28/71

Հեռ..` +37493456258

Էլ. փոստ`