Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Գոլդն Աֆան>> ՍՊԸ-ի գույքը կրկնաճուրդով վաճառելու մասին

19.01.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Գոլդն Աֆան>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյան
«Սնանկության մաիսն» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

18.01.2019թ. նշանակված <<Գոլդն Աֆան>> ՍՊԸ-ի կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: 22.02.2019թ. ժամը 12:00—ին ՀՀ Սնանկության դատարանում տեղի կունենա ՙԳոլդն Աֆան՚ ՍՊԸ-ին պատկանող` ՙKБ-309 XL՚ 0226 ԼԼ պետ համարանիշի, արտադրական նշանակության, տեխնիկական վկայագիր թիվ 0000217, վերամբարձ կռունկի /կռունկը գտնվում Է ոչ սարքին վիճակում, ք.Էջմիածնի ՙԷռնիկյան վարժարանի՚ շին հրապարակում/ աճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով մեկ ընդհանուր լոտով: Մեկնարկային գինը՝ սահմանվել է՝ 240.000 ՀՀ դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում, դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր: Նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 5%-ը: Աճուրդի նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով ՙԿոնվերսբանկ՚ ՓԲԸ-ում բացված ՙ<<Գոլդն Աֆան>> ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին 1930051816750100 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ին կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը: Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ դիմելով սնանկության գործով կառավարիչ Ա.Չիտչյանին: Հեռ. 094-40-71-82 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5, 108 սենյակ:

Հասցե` ք.Երևան, Թոթովենցի 8/2, բն.21

Հեռ..` +374 94 407182

Էլ. փոստ`