Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գալինա Ավտանդիլյանի պարտավորությունների համար «Արցախբանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքի աճուրդ /կրկնաճուրդ/ վաճառքի կազմակերպման և անցկացման մասին

25.01.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Գալինա Ավտանդիլյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
«Սնանկության Մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. փետրվարի 21-ին ժամը 14:30-ին ին Գալինա Ավտանդիլյանի սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից սնանկության դատարանի շենքում /ք. Երևան, Օտյան 53/2/ կանցկացվի սնանկ ճանաչված Գալինա Ավտանդիլյանի պարտավորությունների համար «Արցախբանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքի վաճառքի աճուրդը բաղկացած 2 լոտից
Աճուրդի է ներկայացվում

• ԼՈՏ 1. ՀՀ, ք. Հրազդան, Նարեկացի փող. թիվ 52 հասցեում գտնվող անշարժ գույք, որը բաղկացած է՝ ավտոտնակ 24.51 քմ ընդհանուր մակերեսով, բնակելի տուն 62.95 քմ ընդհանուր մակերեսով, խորդանոց 59.05 քմ ընդհանուր մակերեսով, անասնաշենք 147.74 քմ ընդհանուր մակերեսով, 0.09 հա հողակտոր ամբողջովին խոտածածկ, չմշակված: Մեկնարկային գինը՝ 4.036.660 ՀՀ դրամ:
• ԼՈՏ 2. ՀՀ, ք. Հրազդան, Կենտրոն թաղ. 10/7 հասցեում գտնվող 69.42 քմ ընդհանուր մակերեսով վարսավիրանոց: Վարսավիրանոցը վերանորոգված է, բաղկացած 3 սրահներից: Մեկնարկային գինը՝ 7.614.000 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <Արդշինինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ-ի սնանկության հատուկ հաշվին` 2473604688930000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 317

Հեռ..` +374 91 431-333; +374 41 431-333;

Էլ. փոստ`