Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Էջմիածին համայնքի սեփականությունը հանդիսացող Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ Վ.Տերյան փողոց, 964 հասցեում գտնվող 0.0458հա մակերեսով հողամասը աճուրդային եղանակով օտարելու մասին

25.01.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Հրապարակային սակարկությունների մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԱՃՈՒՐԴԻ:
Այն տեղի կունենա 2019թ. փետրվարի 26-ին սկիզբը ժամը 11:00 -ից Էջմիածնի համայնքապետարանի շենքում /Հասցեն՝ ք.Էջմիածին Սուրբ Մ.Մաշտոց փող. 0 շենք/: Աճուրդով վաճառվելու է Էջմիածին քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող հետևյալ հողամասը.
Լոտը՝ ԷՔ1
Հասցեն կամ գտնվելու վայրը՝ Ք. Էջմիածին, Վ. Տերյան փողոց, 964
ծածկագիրը՝ /04-002-0507-0058/
Հողամասի չափը /քմ/՝ 458
Գործառնական նշանակությունը՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման
Մեկնարկային գնը՝ 3 187 680 դրամ
Նախավճար, աճուրդային քայլի չափ՝ 159 384 դրամ
Մասնակցության վճարը՝ 31 877 դրամ
Հողամասի նկատմամբ սահմանափակումներ չկան /ներառյալ սերվիտուտ/, հողամասում բացակայում են նաև ջրատարի, կոյուղու, էլեկտրահաղորդման գծերի, գազատարի և ճանապարհների առկայությունը: Աճուրդում հաղթող կհամարվի վաճառվող հողամասին առավելագույն գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթող ճանաչված անձը պարտավոր է 10 օրվա ընթացքում վճարել առաջարկած ողջ գումարը և կնքել առ ու վաճառքի պայմանագիր: Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից 3 օր առաջ աճուրդային հանձնաժողովին պետք է ներկայացնեն՝ աճուրդին մասնակցության հայտը, մուծված մասնակցության վճարի անդորրագիրը, իսկ աճուրդի անցկացման օրը մուծել աճուրդի նախավճարը: Հայտերն ընդունվում են ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրերից) ժամը 9օօ-18օօ:



Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63, 094-04-61-18

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`