Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սարգիս Խաչատրյանի գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

25.01.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն 052-14
11.01.2019թ. ժամը 09:15-ին հայտարարված աճուրդը ներքոհիշյալ լոտի մասով չի կայացել:
28.02.2019թ. ժամը 09:15-ին ք. Երևան, Օտյան 53/2 դատարանի շենքում, թիվ ԵԱՆԴ/0113/04/16 սնանկության գործով պարտապան Սարգիս Խաչատրյանի սնանկության գործով կառավարչի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ:
Վաճառքի է ներկայացվում պարտատեր Մարտին Սարգսյանի մոտ գրավադրված հետևյալ գույքը.
Լոտ 1. ք.Երևան, Նոր Նորք, Մոլդովական փող. 58 շենք, բն. 17 հասցեի անշարժ գույք, տեղակայված է բազմաբնակարան 5 հարկանի շենքի 1-ին հարկում, մակերեսը՝ 66.7, ներքին հարդարման վիճակը՝ բավարար: Աճուրդի մեկնարկային գինը՝ 8.748.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում (ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն) կարող են հայտ ներկայացնել դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2
Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը` լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/, իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ, պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ «Կոնվերսբանկ» ՓԲԸ, հ/հ 19300 61667740100:
Աճուրդում հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման (անհրաժեշտության դեպքում), գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից, կամ գտնել հետևյալ հղումով՝ https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ
Լոտը ուսումնասիրելու, աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարչին (հեռ. 093 456 258):

Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 17

Հեռ..` +37493456258

Էլ. փոստ`