Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարդան Ադամյանի գույքը կրկնակի հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

25.01.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Մարտիկյան Հենրիկ Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

25.01.2019թ-ին հայտարարված Վարդան Ադամյանի սնանկության գործով գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտերի բացակայության պատճառով: 22.02.2019թ. ժամը 12.30-ին Վարդան Ադամյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ՀՀ Սնանկության դատարանի նստավայրում կանցկացվի Վարդան Ադամյանի սնանկության գործով գույքերի բաց դասական եղանակով կրկնակի աճուրդային վաճառք` մեկ լոտով.
ԼՈՏ-7. «ԳԱԶ 3221»մակնիշի վագոն-ավտոբուս, պետհամարանիշը՝ 34MR714, տարեթիվը՝1999թ, նույնացման համարը՝ XTH270500X0136851, թափքի տեսակը՝ վագոն, գույնը՝ սպիտակագորշ, մեքենան գտնվում է բավարար տեխնիկական և ապրանքային վիճակում: Ավտոմեքենայի սեփականատերն է Վանուշ Վարդանի Ադամյանը: Գույքը Վարդան Ադամյանի վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «Ինեկոբանկ»ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 303.676 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
- աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով կատարվում են «Արդշինբանկ»ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված Վարդան Ադամյանի սնանկության գործով թիվ 2477604477450000 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. /0234/ 2-33-76, /094/ 348664)` ցանկացած ժամանակ:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`