Արթուր Հարությունյանի պարտավորության դիմաց գրավադրված գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին
29.01.2019
Արթուր Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքերի 09.11.2018թվկանի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: Սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի կողմից 28.02.2019-ին, ժամը 14:00-ին Սնանկության դատարանի կենտրոնական նստավայրում՝ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում կանցկացվի Արթուր Հարությունյանի պարտավորությունների դիմաց բանկում գրավադրված պարտապանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքերի կրկնաճուրդը հրապարակային սակարկություններով:
Լոտ 1. Համակարգիչ Toshiba L755-5308 մեկ հատ 80 000 ՀՀ դրամ մեկնարկային գնով
Լոտ 2. Համակարգիչ Sony UPC-EC15-303000 մեկ հատ 85 000 ՀՀ դրամ մեկնարկային գնով
Լոտ 3. Համակարգիչ HP4530-303000 մեկ հատ 75 000 ՀՀ դրամ մեկնարկային գնով
Լոտ 4. Հեռուստացույց LCD PANASONIC 32C 166000 մեկ հատ 67 500 ՀՀ դրամ մեկնարկային գնով
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի նախավճարի կատարումը հաստատող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները:
Վճարումները՝ կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվեն` «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ում բացված 16051630681058 սնանկության գործով հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը` ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել Սնանկության դատարանի կենտրոնական նստավայրում՝ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել 091 88-99-60 հեռախոսահամարով:
Հասցե` ք. Երևան, Նոր-Արեշ 41փ. 43տ.
Հեռ..` +374 91 889960
Էլ. փոստ`