Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արշակ Հովհաննիսյանի գույքը կրկնակի հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

30.01.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Մարտիկյան Հենրիկ Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

30.01.2019թ.-ին հայտարարված Արշակ Հովհաննիսյանի սնանկության գործով գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտերի բացակայության պատճառով: 07.03.2019թ. ժամը 11.00-ին Արշակ Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ՀՀ սնանկության դատարանի նստավայրում կանցկացվի Արշակ Հովհաննիսյանի սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով աճուրդային վաճառք`թվով մեկ լոտով.
ԼՈՏ-1. 162.6քմ ընդհանուր մակերեսով մեկհարկանի բնակելի տուն, տեղակայված 0.116 հա մակերեսով տնամերձ հողամասի վրա, Արարատի մարզի Գեղանիստ համայնքի 2-րդ փողոց, տուն 4 հասցեում: Բնակելի տան հիմքը և միջհարկային ծածկը՝ միաձույլ երկաթբետոն, պատերը՝ տուֆ, տանիքը՝ թիթեղ, պատուհանները՝ փատյա երկտակ, հատակը՝ փատյա, առկա է բաց պատշգամբ: Տունն ունի օժանդակ շինություններ` ջերմոց՝ 401.5 քմ մակերեսով, ծածկ՝ 23.3քմ, ավտոտնակ՝ 34.3 քմ, լոգարան՝ 17.8քմ: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Մարետա Հովհաննիսյանին և Արշակ Հովհաննիսյանի պարտավորությունների դիմաց գրավադրված է «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 6.620.841 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով կատարվում են «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված Արշակ Հովհաննիսյանի սնանկության գործով թիվ 2477603280850160 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. /0234/ 2-33-76, /094/ 348664)` ցանկացած ժամանակ:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`