Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վրեժ Սարգսյանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

30.01.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Մարտիկյան Հենրիկ Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. փետրվարի 26-ին ժամը 12:00-ին Վրեժ Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ՀՀ սնանկության դատարանի ք. Վեդի Արարատյան 55 հասցեի նստավայրում կանցկացվի Վրեժ Սարգսյանի սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք` հետևյալ լոտերով.
ԼՈՏ-1. 197.22քմ ընդհանուր մակերեսով երկհարկանի բնակելի տուն՝ տեղակայված 0,108 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի վրա, գտնվում է Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի Չարենցի 3 հասցեում: Բնակելի տան հիմքը՝ երկաթբետոն միաձույլ, ժապավենաձև, պատերը՝ տուֆ, ծածկը՝ ե/բ միաձույլ, տանիքը՝ ասբոշիֆեր, պատուհանները՝ փայտե, հատակը՝ տախտակ, մուտքի դուռը՝ մետաղական, ներսի դռները՝ փատե: Հողամասում առկա են օժանդակ շինություններ` 7.8քմ սանհանգույց և 80քմ գոմ: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Վրեժ Սարգսյանին /սեփականության իրավունքի վկայական. թիվ 2218616, տրվ. 15.12.2006թ-ին/ և վերջինիս պարտավորությունների դիմաց գրավադրված է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 14.000.000 ՀՀ դրամ:
ԼՈՏ-2. 0,178 հա մակերեսով հասարակական նշանակության հողամաս, որը գտնվում է Արարատի մարզի Արալեզ համայնքի Արարատյան 6 հասցեում: Հողամասի վրա տեղակայված են 150.05 քմ խանութ, բենզալցակայան՝ 41.05քմ, նավես՝ 11քմ, նավես՝ 92.80 քմ, վառելիքի հոր՝ 37.65քմ, պարիսպ՝ 4.1 քմ: Խանութի պատերը՝ տուֆ քարից, հիմքը՝ ե/բ ժապավենային, դռները և պատուհանները բացակայում են, ընդհանուր վիճակը՝ անավարտ: Բենզալցակայանի պատերը՝ տուֆ քարից, հիմքը՝ ե/բ ժապավենային, տանիքը՝ մետաղական պրոֆիլավոր թիթեղ, դռները և պատուհանները՝ մետաղապլաստից: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Վրեժ Սարգսյանին /սեփ. իրավունքի վկայական թիվ 1352265 տրվ. 02.04.2004թ/ և վերջինիս պարտավորությունների դիմաց գրավադրված է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 77.125.000 ՀՀ դրամ:
ԼՈՏ-3. 0.321 հա գյուղնշանակության հողամաս / պտղատու այգի/, որը գտնվում է Արարատի մարզի Արալեզ համայնքում: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Վրեժ Սարգսյանին /սեփ. իրավ. վկայական 2220710, տրվ. 24.08.2006թ/: Մեկնարկային գինը՝ 1.650.000 ՀՀ դրամ:
ԼՈՏ-4. 0.887 հա գյուղնշանակության հողամաս / պտղատու այգի/, որը գտնվում է Արարատի մարզի Արալեզ համայնքում: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Վրեժ Սարգսյանին /սեփ. իրավ. վկայական 1770784, տրվ. 08.08.2003թ/: Մեկնարկային գինը՝ 4.559.000 ՀՀ դրամ:
ԼՈՏ-5. 0.6090 հա գյուղնշանակության հողամաս / պտղատու այգի/, որը գտնվում է Արարատի մարզի Արալեզ համայնքում: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Վրեժ Սարգսյանին /սեփ. իրավ. վկայական 2509145, տրվ. 03.12.2007թ/: Մեկնարկային գինը՝ 3.130.000 ՀՀ դրամ:
ԼՈՏ-6. 0.5420 հա գյուղնշանակության հողամաս / վարելահող /, որը գտնվում է Արարատի մարզի Արալեզ համայնքում: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Վրեժ Սարգսյանին /սեփ. իրավ. վկայական 16042012-03-0127, տրվ. 16.04.2012թ/: Մեկնարկային գինը՝ 2.786.000 ՀՀ դրամ:
ԼՈՏ-7. 0.210 հա գյուղնշանակության հողամաս / կորիզավոր /, որը գտնվում է Արարատի մարզի Արալեզ համայնքում: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Վրեժ Սարգսյանին /սեփ. իրավ. վկայական 16042012-03-0133, տրվ. 16.04.2012թ/: Մեկնարկային գինը՝ 1.080.000 ՀՀ դրամ:
ԼՈՏ-8. 87.90 քմ ընդհանուր մակերեսով մեկ հարկանի բնակելի տուն՝ տեղակայված 0,08 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի վրա: Գույքը գտնվում է Արարատի մարզի Նոր Կյանք համայնքում: Բնակելի տան հիմքը՝ երկաթբետոն միաձույլ, ժապավենաձև, պատերը՝ տուֆ, ծածկը՝ ե/բ միաձույլ, տանիքը՝ ասբոշիֆեր, հնամաշ, պատուհանները՝ բացակայում են, հատակը՝ բետոնածածկ, մուտքի դուռը և ներսի դռները՝ փատե: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Վրեժ Սարգսյանին /սեփականության իրավունքի վկայական. թիվ 024632, տրվ. 15.10.1998թ-ին/: Մեկնարկային գինը՝ 4.747.000 ՀՀ դրամ:
ԼՈՏ-9. «Դայմլեր Բենց-300»մակնիշի ավտոմեքենա, թողարկման տարեթիվը՝ 1990թ, թափքի տեսակըսեդան, գույնը` արծաթափայլ, պետհամարանիշը` 11 US 665, անվադողերը՝ կիսամաշ, տեխնիկապես բավարար վիճակում է: Ավտոմեքենան սեփականության իրավունքով պատկանում է Վրեժ Սարգսյանին: Մեկնարկային գինը՝ 1.200.000 ՀՀ դրամ:
ԼՈՏ-10. «MERSEDES-BENZ-200»մակնիշի ավտոմեքենա, թողարկման տարեթիվը՝ 1978թ, թափքի տեսակը` սեդան, գույնը` կանաչ մետաղական, պետհամարանիշը` 34 UR 800, անվադողերը՝ կիսամաշ, տեխնիկապես անբավարար վիճակում է: Ավտոմեքենան սեփականության իրավունքով պատկանում է Վրեժ Սարգսյանին: Մեկնարկային գինը՝ 215.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
գ ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
գ աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով կատարվում է «Արդշինբանկ»ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված Վրեժ Սարգսյանի սնանկության գործով թիվ 2477603280850490 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում բաշխման ենթակա գույքի արժեքի մեջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք. Վեդի Արարատյան 55 հասցեով:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. 094348664` ցանկացած ժամանակ:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`