Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արտակ Սամվելի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

31.01.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արտակ Սամվելի Վարդանյանի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. հունվարի 30-ին Արտակ Վարդանյանի սնանկության գործով կառավարիչ Կ.Ասատրյանի կողմից նշանակված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:

2019թ. փետրվարի 28-ին, ժամը 12:00-ին Արտակ Սամվելի Վարդանյանի սնանկության գործով կառավարիչ Կ.Ասատրյանի կողմից Հայաստանի սնանկության դատարանի շենքում /ք.Երևան, Օտյան 53/2/ կանցկացվի Արտակ Սամվելի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդը բաց դասական եղանակով մեկ լոտով.
Լոտ 1. ք.Երևան, Էրեբունի համայնք, Թորոմոնյան փողոց, թիվ 31 հասցեում գտնվող անշարժ գույք:
Գույքի մեկնարկային գինը 9 885 033 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ Արտակ Վարդանյանի դրամարկղ կամ փոխանցումով սնանկության հատուկ հաշվին` ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ Շենգավիթ մասնաճյուղ 2473602788050060 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել Հայաստանի սնանկության դատարանի շենքում /ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Կ.Ասատրյանին /հեռ.093 442 232/:

Հասցե` ք.Երևան, Բագրատունյաց 70

Հեռ..` +374 93 442 232

Էլ. փոստ`