Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ Անդրանիկ Տեր-Սարգսյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

31.01.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ԱՁ Անդրանիկ Տեր-Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ Արթուր Սարգսյան
«Սնանկության մասին»ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն 2018թ. նոյեմբերի 30-ին հայտարարված Անդրանիկ Տեր-Սարգսյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: 2019թ. փետրվարի 27-ին ժամը 11-20-ին ՀՀ Սնանկության դատարանում (ք.Երևան, Օտյան 53/2 ), Անդրանիկ Տեր-Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ Ա.Սարգսյանի կողմից կանցկացվի կրկնաճուրդ: Բաց դասական եղանակով կրկնաճուրդի է հանվում Անդրանիկ Տեր-Սարգսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի վաճառքն հրապարակային սակարկությունների միջոցով մեկ լոտով. Լոտ 1՝ ք.Վանաձոր,Կարբիշև 1-ին նրբանցք փողոց 6-1 հասցեում գտնվող 150,32ք.մ. մակերեսով, մինչև 50-80% ավարտվածության աստիճան ունեցող և 0,46 քմ մակերեսով ինքնակամ կառուցված պարիսպ`առանց հողամասի բնակելի տուն: Մեկնարկային գինը մնացել է անփոփող և կազմում է ` 2.421.009 դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, բ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Ցանկացողները աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կատարում են «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի Վանաձորի մասնաճյուղում,բացված սնանկության գործով թիվ 163138111147 հատուկ հաշվին և աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանում ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Գույքի նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված պարտավորությունները կրում է գնորդը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ա.Սարգսյանին /հասցե՝ք.Վանաձոր,Նարեկացու 3ա-3,հեռ.091344351/: Անդրանիկ Տեր-Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ՝ Արթուր Սարգսյան

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք.Վանաձոր Նարեկացու 3ա/3

Հեռ..` +374 91 344351