Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ Անդրանիկ Տեր-Սարգսյանի գրավադրված ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

31.01.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ԱՁ Անդրանիկ Տեր-Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ Արթուր Սարգսյան
«Սնանկության մասին»ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն 2018թ. հոկտեմբերի 31-ին հայտարարված Անդրանիկ Տեր-Սարգսյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: 2019թ. փետրվարի 27-ին ժամը 11:30-ին ՀՀ Սնանկության դատարանում (ք.Երևան, Օտյան 53/2 ), Անդրանիկ Տեր-Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ Ա.Սարգսյանի կողմից կանցկացվի կրկնաճուրդ: Բաց դասական եղանակով կրկնաճուրդի է հանվում Անդրանիկ Տեր-Սարգսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող , «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքի 2 առանձին լոտերով : Լոտ 1՝ Անդրանիկ Տեր-Սարգսյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող ք.Վանաձոր,Կիլիկիայի 11 հասցեում գտնվող 2 հարկանի,143,24 քառ.մ. մակերեսով,0,05248 հա հողամասով, էլեկտրաֆիկացված և գազաֆիկացված,ինչպես նաև 3,12 օժանդակ շինությամբ բնակելի տուն: Մեկնարկային գինը մնացել է անփոփող և կազմում է ՝2.400.656 դրամ: Լոտ 2՝ Անդրանիկ Տեր-Սարգսյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, ք.Վանաձոր,Կարբիշև 1-ին նրբանցք փողոց 6-1 հասցեում գտնվող 0,0343 հա մակերեսով հողամաս, որի մեկնարկային գինը մնացել է անփոփող և կազմում է 1.016.750 դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, բ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Ցանկացողները աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կատարում են «Հայէկոնոմբան» ԲԲԸ-ի Վանաձորի մասնաճյուղում,բացված սնանկության գործով թիվ 163138111147 հատուկ հաշվին և աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանում ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Գույքի նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված պարտավորությունները կրում է գնորդը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ա.Սարգսյանին /հասցե՝ք.Վանաձոր,Նարեկացու 3ա-3,հեռ.091344351/: ԱՁ Անդրանիկ Տեր-Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ՝ Արթուր Սարգսյան

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք.Վանաձոր Նարեկացու 3ա/3

Հեռ..` +374 91 344351