Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Լևոն Մեծիկյանի գույքը կրկնակի հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

31.01.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Մարտիկյան Հենրիկ Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

31.01.2019թ-ին ժամը 12:00-ին հայտարարված Լևոն Մեծիկյանի սնանկության գործով գույքի աճուրդ վաճառքը չի կայացել հայտերի բացակայության պատճառով: 02.03.2019թ-ին ժամը 12:30-ին Լևոն Մեծիկյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ՀՀ սնանկության դատարանի նստավայրում կանցկացվի Լևոն Մեծիկյանի սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով կրկնակի աճուրդ-վաճառք` 1 լոտով.
ԼՈՏ-1. 124,3քմ ընդհանուր մակերեսով մեկ հարկանի բնակելի տուն՝ կիսանկուղով, տեղակայված 0.383հա մակերեսով տնամերձ հողամասի վրա, որը գտնվում է Արմավիրի մարզի նոր Արմավիր համայնքի 30-րդ փողոց թվ 7 հասցեում: Բնակելի տան հիմքը և միջհարկային ծածկը՝ միաձույլ երկաթբետոն, արտաքին պատերը՝ անկանոն տուֆ քար, տանիքը՝ մետաղական թիթեղ և ասբոշիֆեր, պատուհանները, մուտքի դուռը և ներսի դռները՝ փայտյա, հատակը՝ բետոնածածկ, մամլված թեփատախտակ: Տունն ունի օժանդակ շինություններ`ջերմատուն՝ 480.0 քմ, թոնրատուն՝ 18.5քմ, անասնաշենք 13.1քմ, բաց պատշգամբ՝ 20քմ: Գույքը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Լևոն Մեծիկյանին և Զենֆերա Կարապետյանին /սեփ. իրավունքի վկայական թիվ 0181402, տրված 29.05.2000թ./ և վերջինիս վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «Հայբիզնեսբան» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը` 3.643.443 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
• ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով կատարվում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված Լևոն Մեծիկյանի սնանկության գործով 2477604707130000 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում բաշխման ենթակա գումարի մեջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. /0234/ 2-33-76, /094/ 348664)` ցանկացած ժամանակ:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`