Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Արմենֆրութ» ԱԿ-ի գույքը կրկնակի հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

31.01.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Մարտիկյան Հենրիկ Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

31.01.2019թ. հայտարարված «Արմենֆրութ» ԱԿ-ի սնանկության գործով գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: 02.03.2019թ. ժամը 15:00-ին «Արմենֆրութ» ԱԿ-ի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ՀՀ սնանկության դատարանի նստավայրում կանցկացվի «Արմենֆրութ» ԱԿ-ի սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառքը՝ հետևյալ լոտով.
ԼՈՏ-2. 1.0 հա գյուղնշանակության հողամաս /վարելահող/, գտնվում է ք.Աշտարակ, Արայի տարածքում, Երևան-Աշտարակ մայրուղու վրա: Հողամասը սեփականության իրավունքով պատկանում է Ահարոն Վահանի Խլղաթյանին /սեփ. իրավունքի վկայական թիվ 09062014-02-0009, տրված 09.06.2014թ/ և «Արմենֆրութ»ԱԿ-ի պարտավորությունների դիմաց գրավադրված է «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 16.984.516 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
• ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով մուտքագրվում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված 2477601142120010 սնանկության գործով բացված հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում բաշխման ենթակա գույքի արժեքի մեջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. /0234/ 2-33-76, /094/ 348664)` ցանկացած ժամանակ:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`